Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սպարտակ ԱՎԱԳՅԱՆ. Անաստաս Միկոյանի արձանի փոխարեն` Արտեմ Միկոյանի արձանը

Սպարտակ ԱՎԱԳՅԱՆ. Անաստաս Միկոյանի արձանի փոխարեն` Արտեմ Միկոյանի արձանը
07.06.2014 | 11:26

Հետաքրքիր է, չէ, ես շատ փոքր մարդ եմ, բայց որպես քաղաքացի շատ ավելի հպարտ կլինեի Անաստաս Միկոյանի արձանի փոխարեն տեսնելու Արտեմ Միկոյանի արձանը: Մարդ, որը աշխարհում անպարտելի երկնային մետաղյա «արծիվների» հեղինակն է: Շատ ավելի հպարտ կլինեի, որ գումարը, որը նախատեսվում է այդ արձանի համար, տրվեր թոշակառուների ֆոնդին: Կամ ավելի լավ կլիներ վերականգնվեր yerablur.am կայքը, որը ուշադրությունից դուրս է մնացել, չի գործում:

Իսկ Անաստաս Միկոյանը ինձ համար ընդամենը մարդ է, որը մեծամասնական կոմունիստների գայլային մարդակեր համակարգում չփոխեց ազգանունը, գրվեց հայ, դարձավ հայկական «շինդլերի ցուցակի» մասնակից: Հա, մեկ էլ, մարդակիզման այդ համակարգում նա էր իրականացնում արգելակի դերը Բերիայի,մեկ էլ կարծեմ մարդակեր Մուղդսու...

Դիտվել է՝ 3378

Մեկնաբանություններ