Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Քաղաքական դիակը ՔՊ խմբակն է ու Նիկոլը

Քաղաքական դիակը ՔՊ խմբակն է ու Նիկոլը
26.06.2025 | 15:43

Անկախ զբաղեցրած պաշտոնից, Հայաստանում մեկ գլխավոր «քաղաքական դիակ» կա՝ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլական կապիտուլյանտներն իրար հերթ չտալով հերթական քարոզչական հարձակումն են սկսել նախկին նախագահների ու մասնավորապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ անվանելով վերջիններիս «քաղաքական դիակ»։

Քաղաքական դիակը նա է, ով կզել է Ալիեւի ու Էրդողանի պահանջների ներքո։

Քաղաքական դիակը նա է, ով հանձնել է Արցախը։

Քաղաքական դիակը նա է, ով Արցախի հայաթափման ժանանակ անգործունակ էր։

Քաղաքական դիակը նա է, ով Անկախության հռչակագիրն է մերժում։

Քաղաքական դիակը նա է, ով պատերազմ է հայտարարում Հայ Եկեղեցուն։

Քաղաքական դիակը նա է, ով նահատակների մասին ասում է՝ պլուս-մինուս 50:

Քաղաքական դիակը նա է, ով իրականացնում է Հայաստանի թրքացում։

Քաղաքական դիակը ՔՊ խմբակն է ու Նիկոլը:

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ