Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ռեժիմի սխալ կամ ուղղորդված արտաքին քաղաքականության պատճառով դարձել ենք գերտերությունների բախման թատերաբեմ

Ռեժիմի սխալ կամ ուղղորդված արտաքին քաղաքականության պատճառով դարձել ենք գերտերությունների բախման թատերաբեմ
06.08.2025 | 19:24

Թրամփի բանագնաց Ուիտկոֆի հանդիպումը Պուտինի հետ, ըստ նախնական արձագանքների, կարող է դրական տեղաշարժ հանդիսանալ ուկրաինական պատերազմի սառեցման գործընթացում:

Ուկրաինական պատերազմը կոնֆլիկտ է կոլեկտիվ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որը շոշափում է ողջ աշխարհի անվտանգության ճարտարապետության խնդիրները: Ակնհայտ է, որ հանդիպման ժամանակ ավելի լայն շրջանակի հարցեր են քննարկվել, առաջին հերթին՝ աշխարհի ապագա անվտանգային համակարգի կառուցվածքին վերաբերող:

Ուկրաինայում պատերազմի հնարավոր սառեցումը նշանակում է, որ անցնելու են վիճելի այլ ռեգիոններում միմյանց միջև հարաբերությունների պարզմանը:

Եթե Հայաստան ԱՄՆ-ի զինված ուժեր մտնեն, թեկուզ՝ մասնավոր ռազմական կառույցի տեսքով, ապա Հայաստանը դառնում է այն եզակի վայրերից մեկը, որտեղ միաժամանակ ամերիկյան ու ռուսական զինված ուժեր կարող են գտնվել:

Փաստորեն, Հայաստանը, Սիրիայից հետո, երկրորդ վայրն է, որտեղ նման իրավիճակ կարող է ստեղծվել:

Արդյունքում ունենք այն, որ, Հայաստանի գործող ռեժիմի պատճառով, Հայաստանը Սիրիայի նման դառնում է սուվերենության առումով կասկածելի վայր, անհասկանալի անվտանգային համակարգով: Պարզ ասած, վիճելի տարածք, որի ճակատագիրը պայմանավորված է գերտերությունների հարաբերություններով: Էլ չենք խոսում Իրանի մասին, որը դեռ պետք է փորձի կառուցել իր ռեգիոնալ անվտանգային համակարգը կամ էլ չկառուցել ու մտնել ուժային պայքարի մեջ:

Սա այն է, ինչի մասին դեռ տարիներ առաջ զգուշացվում էր. ռեժիմի սխալ (կամ արտաքինից ուղղորդված) արտաքին քաղաքականության պատճառով մենք դարձել ենք գերտերությունների բախման թատերաբեմ:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4294

Մեկնաբանություններ