Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Ասում են...

Ասում են...
29.11.2013 | 00:28

...թե ԲՀԿ խորհրդարանական պատգամավորներից ոչ բոլորն են ստանում Գագիկ Ծառուկյանի նշանակած երկու հազարական դոլար «նպաստը»: Կան հավասարներ, էլ ավելի հավասարներ և չհավասարներ: Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների, իրենց վատ պահած ԲՀԿ-ականների` առյուծի վանդակ «այցելությունը» փոխարինվել է ավելի փափուկ «պատժամիջոցով»՝ գումար չտալով: Չնայած ԲՀԿ-ում կարծում են, որ դա ավելի դաժան պատիժ է, քան «մյուսը»:

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ