ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ասում են...

Ասում են...
21.07.2015 | 01:37

... թե Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած աղբյուրները միանշանակ պնդում են, որ առաջիկայում վերջինս իր դեմքով կմտնի ակտիվ քաղաքականություն: Բանն այն է, որ սա նրա «վերջին ու որոշիչ մարտն» է, և այն ինքն անձամբ պետք է վարի` չվստահելով որևէ մեկին, քանզի մինչև հիմա, ում հետ խաղացել է, վերջիններս «չեն արդարացրել իրենց վրա դրված բարձր հույսը»: Ի դեպ, նրա մերձավորները տեղեկացնում են նաև, որ երկրորդ նախագահի մաքսիմում ծրագիրն է` անել ամեն ինչ, որ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանը կյանքի չկոչի, ապա և` հասնել արտահերթ ընտրությունների և իշխանափոխության: Մինիմում ծրագիրը. եթե չկարողանա կանխել այդ փոփոխությունների իրականացումը, ապա համախմբել իր շուրջը քաղաքական դաշտը, վերցնել պառլամենտական մեծամասնությունը` դառնալ վարչապետ:

Դիտվել է՝ 2211

Մեկնաբանություններ