Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Նա ընդհանրապես սեփական մտքեր արտաբերելու ունակ չէ

Նա ընդհանրապես սեփական մտքեր արտաբերելու ունակ չէ
11.06.2025 | 10:40

Ինչո՞ւ բովանդակային կտրվածքով այդպես էլ չեմ անդրադառնում ալլահշուքյուր փաշազադեի հակաեղեցեկան, ըստ էության, հայատյաց մտքերին։

Այն պարզ պատճառով, որ դրանց հեղինակն ինքը չէ, ինքն ընդհանրապես սեփական մտքեր արտաբերելու ունակ չէ։

Մայր Աթոռի պատվիրակության կազմում առնվազն երկու անգամ մասնակցել եմ այդ կրոնական պաշտոնյայի հետ բանակցություններին՝ 44-օրյա պատերազմից առաջ և հետո։

Բանակցությունների ողջ ընթացքում, ամեն անգամ պարզունակ հարցի պատասխանելիս պարտադիր շփոթված պտտվում նայում էր ադրբեջանական հատուկ ծառայության չինովնիկներին, երբեմն նաև ցածրաձայն քննարկում, նոր կցկտուր ու կիսագրագետ բառամթերքով փորձում էր մտքերը շարադրել, թեպետ՝ 44-օրյա պատերազմից հետո մի այլ կարգի էր գոռոզացել։

Իսկ վերջում Վեհափառ Տերն ուղղակի դիտողություն արեց՝ հորդորելով այլևս լրագրողների մոտ ավելորդ չոգևորվել և բանակցությունների արդյունքները չաղավաղել։

Այսքանից հետո արժե՞ մտածել, թե այդ չինովնիկը, իբր ինքնուրույն դեմք է, դա սոսկ իշխանության հլու հնազանդ սուբյեկտներից է։

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ.

Սա չէի հանրայնացնի, եթե այդ սուբյեկտը չանցներ բարեկրթության սահմանները

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ