ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

ԱՍՈՒՄ ԵՆ…

ԱՍՈՒՄ ԵՆ…
20.09.2011 | 00:00

...թե առաջիկայում նոր «մարտյան իդոսներ», այն է` պաշտոնանկություններ կլինեն։ Կարեն Կարապետյանի պաշտոնանկությանը կհետևի հարկային և մաքսային ծառայության պետ Գագիկ Խաչատրյանինը:
Այս մի պաշտոնանկությունը, տնտեսականից զատ, նաև քաղաքական կոնտուրներ ունի. Գագիկ Խաչատրյանը, որի մասին քաղաքական շրջանակներում փսփսում են, որ հաճախ է ինքնաթիռով «ա լյա Արզաքանցյան» պարապում (երկարոտն սիրունիկներ բերում Հայաստան) անչափ շատ է սերտաճել քաղաքական-տնտեսական էլիտային, օլիգարխիային, և հերթական` «կուժ ասեմ, կուլա լսիր» չափաբանությամբ, իշխանական վերնախավում մոնոլիտացում կընթանա` հոկտեմբերին ընդառաջ, երբ Սերժ Սարգսյանը որոշակի քաղաքական վերադասավորություններ կկատարի` սկսած կոալիցիայից, ավարտած արտախորհրդարանական ուժերով:
Հայտնի է, Գագիկ Խաչատրյանը նույնքան հայտնի է ԱԺ նախագահի և ԲՀԿ առաջնորդի հետ իր նույնքան ջերմեռանդ կապերով: Սամվել Ալեքսանյանի էլ:

Դիտվել է՝ 1993

Մեկնաբանություններ