-
09.12.2020|
20:52
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը վարչապետից հետաքրքրվեց՝ շարունակու՞մ է մնալ այն կարծիքին, որ Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին, ինչպե՞ս է տեսնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ո՞ր սահմաններում պետք է դա տեղի ունենա՝ ներկայի՞ս, պատմակա՞ն, թե՞ նախապատերազմական:
-
09.12.2020|
20:42
Մենք մեր մանդատը ստանում ենք հայ ժողովրդից ու ՀՀ ժողովրդի տված մանդատն ու լիազորությունն է այն շրջանակը, որով պետք է Հայաստանը ներկայացնենք մեր ունեցած կամ իմ ունեցած լիազորությունների շրջանակում, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
09.12.2020|
14:46
Միքայել Մինասյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որտեղ թվարկել է պատճառները, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստել դավաճանությունը և ծախել Արցախը: Նա անդրադարձել է Փաշինյանի կադրային քաղաքականությանը, որը պատճառներից մեկն է: Խայտառակ իրավիճակ է եղել կարգապահական և կադրային զորքերում:
-
09.12.2020|
14:29
Ընդդիմությունը երեկ տվեց անհնազանդության ակցիաների մեկնարկը, որոնց նախատիպն օգտագործել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2018-ին։ Երեկ հանրապետության տարբեր հատվածներում փողոցներ էին փակում, ադմինիստրատիվ շենքերի մոտ էին ակցիաներ անում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ այս ակցիաները շարունակելու են ճնշել, և Նիկոլ Փաշինյանը կամովին հրաժարական տալու մտադրություն չունի։
-
09.12.2020|
14:27
Նիկոլ Փաշինյանը գնում է իր դիրքերն ամրապնդելու ճանապարհով։ Մասնավորապես, ուզում է զինվորական անցյալով մարդկանց մարզպետներ նշանակել, որ ապագա ընտրություններում խնդիրներ չունենա։ Երեկ Սյունիքում մարզպետ նշանակվեց Սյունիքի ԵԿՄ ղեկավար Մելիքսեթ Պողոսյանը։
-
09.12.2020|
14:25
Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը՝ ասել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
-
09.12.2020|
14:25
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ կառավարությունը որոշում է. Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ», - նշված է կառավարության որոշման մեջ։
-
09.12.2020|
14:21
Կուսակցությունների մասին օրենքը ոչինչ էլ չի կայունացնելու, որևէ կապ չունի քաղաքական համակարգի կայունացման հետ՝ ԱԺ նիստի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
-
09.12.2020|
14:17
«Մենք չենք ուզում ցնցումներ։ Մեզ հանրային համերաշխություն է պետք» հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն՝ ընդգծելով՝ ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնա անցյալում։
-
09.12.2020|
10:22
Հայաստանում դեկտեմբերի 8-ի կեսօրին ավարտվեց ընդդիմադիր կուսակցությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրած ուլտիմատումի ժամկետը: Ցուցարարների պահանջով՝ վարչապետը պետք է հեռանար մինչև կեսօր:
¢Ã¢â€šÂ¬Ã¢â€žÂ¢/1337001165" rel="nofollow">Գիտություն