ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 
  • Հովիկ Աբրահամյանը ձեռնպահ է

    Հովիկ Աբրահամյանը ձեռնպահ է

    20.05.2013| 17:25
    ԱԺ Մարտի 1-ի դեպքերը հետաքննող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման ՀԱԿ օրենսդրական նախաձեռնությանը ԱԺ-ում ձեռնպահ էր քվեարկել երկու պատգամավոր: Լրագրողներից մեկը պարզել էր, որ ձեռնպահ քվեարկածներից մեկն էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է:
  • «Էս խնամիներից պրծում չկա»

    «Էս խնամիներից պրծում չկա»

    20.05.2013| 13:34
    Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյան բավականին աշխույժ էր: Նախ, վերջապես խորհրդարան էր եկել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով նախապես լրագրողներին ասաց, որ չի պատասխանելու հարցերի, քանի որ այստեղ գալուց մեկ րոպե առաջ հարցազրույց է տվել zham.am-ին: Փաստորեն, այսուհետ «շարքային» լրագրողներս պիտի միջնորդավորված լսենք Գագիկ Ծառուկյանին` յուր սեփական ԶԼՄ-ների միջոցով:
  • «Չլքեք երկիրը, ժողովուրդ, մենք սկսում ենք»

    «Չլքեք երկիրը, ժողովուրդ, մենք սկսում ենք»

    18.05.2013| 18:33
    Նախախորհրդարանի երևանյան առաջին հանրահավաքի մասնակիցները շատ չէին, բայց քիչ էլ չէին: Կային ՀԱԿ-ի շարքայիններից, ՀՅԴ-ից, «Ժառանգությունից», մարդիկ, ովքեր մի լուսավոր կետ են փնտրում ներքաղաքական դաշտում` Հայաստանը չլքելու համար: Մի տիկին, ում ճանաչում եմ 2008-ի հանրահավաքներից, ասաց. «Ամեն պայքարողի հետ գալիս կանգնում ենք, տենանք, ինչ ա լինում»: Երվանդ Մանարյանն էլ էր այնտեղ: Ասաց` «Ժիրայրին համակրում եմ»: Կարապետ Ռուբինյանն էլ կար, Անդրիաս Ղուկասյանն էլ:
  • Դիմադրություն

    Դիմադրություն

    18.05.2013| 11:32
    Նախախորհրդարանն էր Ազատության հրապարակում: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուգասզյանը, դիրիժոր Վարդան Հակոբյանը, դերասան Երվանդ Մանարյանը, այլք: Հրապարակում էին նաև միտինգավորները: Նրանք, ովքեր անկախ Հայաստանի պատմության մեջ ոչ մի հանրահավաք բաց չեն թողել, ովքեր միշտ գալիս ու մասնակցում են՝ հավատալով, որ իրենց մասնակցությունից է ամեն ինչ կախված:
  • «Խռովկանությունը քաղաքական կատեգորիա չէ»

    «Խռովկանությունը քաղաքական կատեգորիա չէ»

    17.05.2013| 15:12
    Հայաստանում, ինչպես 1998թ. հեղաշրջումից հետո, այնպես էլ այսօր, շարունակում է խնդիր մնալ լիբերալ քաղաքական ուժերի միավորումը: Բոլորն առանձին- առանձին պահանջում են իշխանությունների հրաժարականը, խոսում են ազատական գաղափարներից, ժողովրդավարությունից, խոսքի ազատությունից, բայց շարունակում են պահպանել միմյանց նկատմամբ անհանդուրժողականություն: Օրեր առաջ ՀՀՇ կուսակցության վերագրանցումը նորից տարաձայնությունների և մամուլի էջեր սպրդող «բացահայտումների» պատճառ է դարձել երբեմնի զինակիցների միջև:
  • Աշխատաոճի անհապաղ փոփոխություն է պետք

    Աշխատաոճի անհապաղ փոփոխություն է պետք

    17.05.2013| 11:39
    «Իրատես de facto»-ի թիվ 29 (445)-ում տպագրվել է Կարեն Թումանյանի հոդվածը` արհմիությունների նշանակության ու դերի մասին, արհմիություններ, որոնց բացակայությունը երկրում հարվածում է աշխատավոր մարդու թե՛ գրպանին, թե՛ բարոյական էությանը։ Հարցադրումը միանշանակ տեղին է։ Սակայն` մեկ-երկու դիտարկում։ «Միայն մամուլով դեմոկրատիա եք կառուցում... Միայն մամուլի հարաբերական ազատությամբ դեմոկրատիա չեն կառուցում» (Կ. Թ.)։ Մամուլի դերը շատ մեծ է։ Գրագետ մարդ եք, ուստի գիտեք` մամուլի հրապարակումների արդյունքում իսկական ժողովրդավարական երկրներում կառավարություններ են փոխվում, նախագահներ են հրաժարական տալիս, իսկ հետագայում կանգնում դատարանի առաջ։
  • ԲՀԿ-ն ընդդիմություն է Ծառուկյանին

    ԲՀԿ-ն ընդդիմություն է Ծառուկյանին

    17.05.2013| 01:00
    Իսկ որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է Ծառուկյանին, միշտ է ակնհայտ եղել: Սակայն երկու կարևոր «միջոցառումների» ընթացքում` հատկապես: Առաջինն առնչվում է նախագահական ընտրություններին, ուր ԲՀԿ-ն` յուր բոլոր սատելիտներով, պնդում, ապացուցում, «ամպագոռգոռվում» էր, թե` ո՞վ չունի… թեկնածու, Ծառուկյանն է` մաքսիմում, Օսկանյանն է` մինիմում, սակայն պարզվեց… արքան մերկ է: Ասել է` ԲՀԿ-ն ոչ մի թեկնածու էլ չունի: Այդ մասին հայտարարեց ԲՀԿ-ին խիստ ընդդիմադիր (փաստորեն) պարոն Ծառուկյանը:
  • Ծրագիրը քաղաքական աշխուժություն կստեղծի

    Ծրագիրը քաղաքական աշխուժություն կստեղծի

    16.05.2013| 18:20
    Երկուշաբթի` մայիսի 20-ին, ԱԺ-ում կքննարկվի կառավարության նոր ծրագիրը։ Գործադիրը մայիսի 16-ին այն հաստատեց և «գործուղեց» ԱԺ։ Նախագահական և ավագանու ընտրություններից հետո կառավարության ծրագրի քննարկումը ԱԺ-ում կարող է հետաքրքիր քաղաքական առողջ և միևնույն ժամանակ հիվանդ քննադատության առարկա դառնալ։
  • Լուրջ չէ, էլի

    Լուրջ չէ, էլի

    16.05.2013| 16:24
    «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոն»-ի տնօրեն Ստեփան Գրիգորյանը լուրջ չի համարում ռուսական ԶԼՄ-ների այն հրապարակումները, համաձայն որոնց՝ Հայաստանը կարող է մտնել ՌԴ կազմի մեջ:
  • Երևանի ավագանու առաջին նիստը` հունիսի 8-ին

    Երևանի ավագանու առաջին նիստը` հունիսի 8-ին

    16.05.2013| 10:53
    Երևանի նորընտիր ավագանին, որտեղ ՀՀԿ-ն ունի 42, ԲՀԿ-ն` 12, «Բարև, Երևանը»` 6 անդամ, հունիսի 8-ին կգումարի առաջին նիստը: Չնայած մինչև ընտրությունները հնչած տարբեր հայտարարություններին, և ԲՀԿ-ն, և «Բարև, Երևանը» իրենց մանդատներից չեն հրաժարվելու: