Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գերմանիայում արևային էներգիայի ծավալների արտադրության համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել

Գերմանիայում արևային էներգիայի ծավալների արտադրության համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել
28.05.2012 | 00:52

Գերմանիայում մեկ ժամվա ընթացքում արևային էներգիայի ծավալների արտադրության համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել: Այդ մասին մայիսի 27-ին հայտարարել է IWR (Institute of the Renewable Energy Industry) ինստիտուտի ներկայացուցիչը:
Արտադրված արևային էներգիայի ծավալների հաշվարկումը տեղի է ունեցել մայիսի 25-ին և 26-ին` ցերեկային ժամերին: Ըստ BBC-ի հաղորդման, այդ ժամանակահատվածում գերմանական արևային էներգետիկ սարքավորումներն արտադրել են ժամում 22 գիգավատտ էլեկտրաէներգիա, ինչը հավասարազոր է նույնքան ժամանակահատվածում ամբողջ ծավալով աշխատող 20 ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալին:
Արտադրված էլեկտրաէներգիան ապահովել է տվյալ ժամանակահատվածում երմանիայի Դաշնային Հանրապետության կարիքների մոտ 50 տոկոսը: IWR-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ ոչ մի երկրում դեռևս չի հաջողվել նման արդյունք գրանցել:
Ընդհանուր առմամբ, արևային էներգակիրներն ապահովում են երմանիայի կարիքների 20 տոկոսը: Երկրի իշխանությունները ծրագրել են աստիճանաբար անցնել միայն այլընտրանքային էներգակիրների կիրառմանը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կառավարությունը, ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո, որոշում էր կայացրել հրաժարվել ատոմային էներգիայից: Միայն 2011 թվականին երկրում դադարեցվել է թվով 11 ատոմակայանի գործունեություն, իսկ մնացած 9 ատոմակայանները նախատեսվում է փակել մինչև 2022 թվականը:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 7058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ