Ինչպես արդեն հայտնի է, Գլենդելի նախկին քաղաքապետ, Գլենդելի քաղաքային խորհրդի նախկին անդամ, Փաշինյանի 14.06.2019 թ. թիվ 756-Ա որոշմամբ այժմ արդեն ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար նշանակված Զարեհ Սինանյանը, ԼԳԲՏ-ների, այսինքն՝ այլասերվածների իրավունքների հայտնի պաշտպան է:
1993 թ. փետրվարի 23-ին Երևանից մեկնեցինք Արցախ: Մասնակցեցինք Սարսանգի հէկի մոտակայքում ընթացող, այնուհետև Մարտակերտի «Պուշկեն յալ» կոչվող բարձունքի համար մղվող մարտերին, որից հետո մեկնեցինք Ասկերան՝ հանգստանալու:
Ասում են` տան կոկիկ ու մաքուր տեսքը շեմից է երևում: Ասորաբնակ Վերին Դվին գյուղի առաջին շենքը համայնքապետարանն է իր կանաչապատ, գեղեցիկ ու խնամված տեսքով, տաղավարով ու նստարաններով:
Թե ինչպե՞ս կոծկեցին «Սանիթեքի», այսպես կոչված, «ըմբոստությունը», և ինչպե՞ս լռեցրին այդ կազմակերպության բողոքը, այդպես էլ գաղտնի մնաց: Հիմա աշխատում է, ինչպես հայտնի է, առանց տրտնջալու, և ինչպես իրենք են ներկայացնում՝ բարեխղճորեն:
Մի քանի օր շարունակ սոցիալական ցանցերի քննարկման թոփ-թեման երթուղայինի վարորդն է: Ուղևորներից մեկի հրապարակած տեսանյութից հետո, որտեղ աղջիկը լեզվակռվի մեջ է մտնում վարորդի հետ ու նրանից պահանջում հանգցնել ծխախոտը, վարորդն էլ հակադարձում է` մինչև մեքենայից չիջնես, չեմ քշի, Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության որոշմամբ տղամարդը հեռացվել է աշխատանքից:
Երևանի հասարակական տրանսպորտի վիճակն օր օրի վատանում է, սակայն քաղաքային իշխանությունները չեն շտապում լուծումներ տալ այդ հարցին։ Օրերս երթուղային տաքսու ծխող վարորդի մասին միջադեպն ավելի մեծ աղմուկ բարձրացրեց, քաղաքապետարանն ավելի արագ արձագանքեց դրան, քան ամեն օր տրանսպորտային տասնյակ խնդիրները, որոնց հետ բախվում են մեր համաքաղաքացիները։
Վատիկանը փաստաթուղթ է հրապարակել, որով կոշտ քննադատել է շատ երկրներում ընդունված՝ գենդերային նույնականացման ժամանակակից հայեցակարգը: 31 էջանոց զեկույցը կոչվում է «Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին»:
Արարատի մարզի Դվին համայնքի մասին պատմելիս գյուղի բնակիչները հպարտությամբ նշում են, որ այն եղել է պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից մեկը, Մեծ Հայքի Արարատ աշխարհի Ոստան գավառի մարգարիտը:
Հայաստանում գործող 60-ից ավելի հասարակական կազմակերպություններ հանդես են եկել ի աջակցություն Սորոսի հիմնադրամի երևանյան գրասենյակի։ Կազմակերպություն, որը պաշտոնապես հանդես է գալիս «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» անվամբ:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...