Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Legatum»-ի «բարգավաճման» զեկույցում կրթությամբ Հայաստանը 44-րդ տեղն է զբաղեցնում 142 երկրների շարքում

«Legatum»-ի «բարգավաճման» զեկույցում կրթությամբ Հայաստանը 44-րդ տեղն է զբաղեցնում 142 երկրների շարքում
31.10.2012 | 12:45

ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ՖԲ-ում հետևյալ եզրահանգումն է արել.

«Legatum»-ի «բարգավաճման» զեկույցում կրթությամբ Հայաստանը 44-րդ տեղն է զբաղեցնում 142 երկրների շարքում
Այսօր ուշադիր ուսումնասիրել եմ բրիտանական «Legatum» հեղինակավոր վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված 2012-ի բարգավաճող երկրների վարկանիշային աղյուսակը, որը գնահատում է աշխարհի տարբեր երկրների զարգացվածության և բարգավաճման աստիճանը 8 ցուցանիշներով:
Արձանագրեցի, որ կրթության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 44-րդ տեղը, առաջ լինելով անգամ եվրոպական մի շարք երկրներից (Մալթա, Լյուքսեմբուրգ, Ռումինիա, Բուլղարիա, Հորվաթիա և այլն):
Առաջատար ենք նաև տարածաշրջանում, շրջանցելով Վրաստանը, Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը:
Սա, կարծում եմ, արդեն վատ ցուցանիշ չէ և նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք:
Ապագայում պետք է ուղղակի ավելի լավ և ավելի շատ աշխատել:
Մենք պատրաստ ենք»:

Դիտվել է՝ 2861

Մեկնաբանություններ