Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ազատ ԱՐՇԱԿՅԱՆ. «Արտագաղթը նույնիսկ անհրաժեշտ բան է»

Ազատ ԱՐՇԱԿՅԱՆ. «Արտագաղթը նույնիսկ անհրաժեշտ բան է»
11.01.2013 | 16:57

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ ԱՐՇԱԿՅԱՆԸ, ի տարբերություն Թևան Պողոսյանի, ընտրությունները դիտարկում է այլ կերպ: Նա կարծում է, որ Հանրապետական կուսակցության «վարձկանները» և այդ կուսակցության զգալի մասը, պետք է հեռանան իշխանությունից, քանի որ նրանք արդեն

«հագեցել են»: Իսկ «Ժառանգության» մասին վերջինիս դիտարկումն այսպիսին է. «Ժառանգությունն հենց ինքը իշխանություն է, քանի որ ունի խմբակցություն ԱԺ-ում և գտնվում է պետականության դաշտում: Կան ուժեր, որոնք փորձում են իջեցնել պետականության դրոշը, իսկ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն չէին կարող կանգնել պետականության դեմ: Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով Սփյուռքը ներկայանալի է դառնում Հայաստանի ներքաղաքական դաշտում»,-ընդգծեց բանախոսը, միտք հայտնելով, որ օրինակ, ճիշտ կլինի` Ս.Սարգսյանն իր թիմում ընդգրկի, ասենք, Պարույր Հայրիկյանին:
Ա.Արշակյանը գտնում է, որ այն մարդիկ, ովքեր մասնակցել են երկրի ազատագրական պայքարին, նրանք պետք է ղեկավարեն երկիրը: Այդ մարդկանցից է Հայաստանի գործող նախագահը. «Ամենահարմարը Ս. Սարգսյանն է: Նա ունի աշխատանքային մեծ փորձ` ի տարբերություն մյուս թեկնածուների»: «Հեղափոխություն» ասվածը, նոր նախագահ ընտրելը և այլն, վերջինս այսկերպ է ընկալում`«փոխել մի անձի բարեկամներին՝ մյուս անձի բարեկամներով»:
Իսկ ինչ վերաբերվում է արտագաղթին, վերջինս ընդգծեց. «Արտագաղթ եղել է պետականության առաջին օրից և անգամ ավելի վաղ:
Արտագաղթը նույնիսկ անհրաժեշտ բան է, մարդիկ անպայման պետք է տեղաշարժվեն` գնան և գան»:
Ազատ Արշակյանը անշուշտ մոռացավ, կամ վերջինիս ուշադրությունից «վրիպեց» մի շատ կարևոր հանգամանք, որ արտագաղթողները չեն
«գնում-գալիս», նրանք մեկնում են անվերադարձ, նրանք` ուղղակի փախչում են:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4729

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ