Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տղամարդկություն կլինի ձախողումներն ընդունելը

Տղամարդկություն կլինի ձախողումներն ընդունելը
12.01.2013 | 21:57

Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ քաղաքական դաշտում նախագահական ընտրություններից հետո հստակ վերադասավորումներ կկատարվեն և եթե ազատական ուժերը կարողանան ընդհանուր հայտարարի գալ` լավ է: Նա փակված է համարում Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հարցը, իսկ Հրանտ Բագրատյանի դեպքում սպասում է ծրագրերի հրապարակմանը: Անդրադառնալով ՀԱԿ-ի անցած ճանապարհին` ՀԱԿ-ի նախկին անդամը ասել է. «Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձին 2008-ին, այն ժամանակ էլ, այժմ էլ ես դա մեծ շարժում եմ համարում: Մենք մտանք ընտրապայքար` Հայաստանում արմատական փոփոխություններ անելու միտումով ու մեսիջներով: Ես չեմ ցանկանում խոսել եղած ձախողումների մասին: Առանց որևէ մեկին վիրավորելու` ես կարծում եմ, որ ձախողումներ եղան, ու գտնում եմ, որ տղամարդկություն կլինի դա ընդունելը նաև այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանալով կամ ոչ` օժանդակեցին այդ ձախողումներին: Բայց այդ շարժման ձախողումը Հայաստանի հասարակության, ՀՀ քաղաքացիների համար կորուստ էր»:

Դիտվել է՝ 2036

Մեկնաբանություններ