Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վաղը նրանք կգրանցվեն

Վաղը նրանք կգրանցվեն
13.01.2013 | 19:10

ԿԸՀ-ն հունվարի 14-ի նիստում կգրանցի ՀՀ նախագահի այն թեկնածուներին, ովքեր ներկայացրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և մինչև գրանցումը ինքնաբացարկ չեն հայտնել: Առաջադրված 15 թեկնածուներից այդ պահանջները բավարարել են և ինքնաբացարկ դեռ չեն ներկայացրել ութը` ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատության» նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ազգային համաձայնության» նախագահ Արամ Հարությունյանը, անկուսակցականներ Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, Անդրիաս Ղուկասյանը:

Դիտվել է՝ 2354

Մեկնաբանություններ