Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հրանտ Բագրատյան. Ինչու՞ ինձ չես զանգահարում

Հրանտ Բագրատյան. Ինչու՞ ինձ չես զանգահարում
09.02.2013 | 21:09

Նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու` Պարույր Հայրիկյանի բաց նամակով հղված կոչին Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում նամակով պատասխանել է.

«Սիրելի Պարույր

Այսօր մամուլում կարդացի քո բաց նամակը ուղղված ինձ: Այն ինձ զարմացրեց: Նախ, դու միշտ էլ հնարավորություն ունես ինձ զանգելու, մենք դա հաճախ ենք անում և կարիք չունես ինձ բաց նամակով դիմելու:
Երկրորդ. այդ նամակում ներառված փաստերը ինձ համար անհասկանալի են և չեն համապատասխանում իրականությանը: Այսպես օրինակ. նամակից հետո չսպասելով պատասխանի, մամուլով հայտարարում ես, որ Բագրատյանը ասել է, թե քո` ՍԴ դիմելը ուշ է:
Պարույր, կարո՞ղ ես աղբյուրը ցույց տալ. որտեղից գիտես, որ ես նման բան եմ ասել; Հիմա` ըստ էության: ՍԴ դիմելու մասին մենք հստակ հայտարարություն ենք արել և դա քեզ հայտնի է: Դիմել, թե չդիմել, դա քո իրավունքն է և խնդիրը: Իմ կարծիքը դու գիտես: Երկրորդ. ընտրությունները հետաձգելը ի՞նչ կապ ունի միասնական թեկնածուի գաղափարի հետ: Մենք այդ քայլի հնարավորությունը քննարկում էինք, նույնիսկ համատեղ հայտարարություն ստորագրեցինք: Դրանից երկու օր հետո քեզ վրա կրակեցին: Եվս մեկ անգամ հայտնելով քեզ իմ զորակցությունը, հույս ունեմ, որ ամեն ինչ կպարզվի և ամեն ինչ, ի վերջո, կհարթվի ու տեղը կընկնի: Արդ, միասնական թեկնածուի հարցը մենք կարող ենք և պետք է քննարկենք, բայց դա կապ չունի քո` ՍԴ դիմելու խնդրի հետ:
Հրանտ Բագրատյան
09.02.2013թ.»:

Դիտվել է՝ 1911

Մեկնաբանություններ