Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քարոզարշավ հո չի՞, քեֆ-ուրախություն է

Քարոզարշավ հո չի՞, քեֆ-ուրախություն է
11.02.2013 | 14:41

Հետաքրքիր մշակույթ է ձևավորվում նախընտրական շրջանում. բույլ-բույլ, խումբ-խումբ հավաքվում, գնում են ընտրությունների ընթացքը նշելու:
Ուրբաթ օրը «Օջախ» ռեստորանային համալիրում Հանրապետականը «հավաքի» է կանչել Կոտայքի մարզի իշխանական «աշխատավորներին»` նախընտրական պահով: «Հավաքին» մասնակցել են մարզի ԲՀԿ բոլոր ակտիվիստները, կերել-խմել, քեֆ արել, այդ թվում` ԲՀԿ գյուղապետերը, Բյուրեղավանի քաղաքապետը, ով նույնպես ԲՀԿ-ական է: Ի դեպ, բոլոր այս ԲՀԿ-ականները համատեղելիությամբ նաև ՀՀԿ շտաբի ղեկավարներ են:
Չի մասնակցել հավաքույթին միայն Աբովյանի ոչ անհայտ քաղաքապետ Կարեն Գուլոյանը. որպեսզի խոսք ու զրույցի տեղիք չտա, սակայն նա ևս հոգով ռեստորանում պարող «իր թիմի» հետ է եղել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2760

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ