ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Եթե հարկ լինի` փակագծերը կբացեն

Եթե հարկ լինի` փակագծերը կբացեն
01.06.2013 | 19:09

Նախախորհրդարանի` երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ կառուցի անդամ Վարուժան Ավետիսյանը մի հայտարարություն արեց, ըստ որի, ապրիլի 9-ից հետո, երբ Նախախորհրդարանը հրապարակեց իր ծրագիրը, ավելացել են ճնշումները և սպառնալիքները կառույցի անդամների հասցեին. «Կտրուկ ավելացել են Նախախորհրդարանի անդամների հեռախոսազանգերը լսելը, մարդկանց հետևելը, անգամ աշխատանքի վայրում մարդկանց սպառնում են: Սովորական են դարձել և հնչում են կյանքի դեմ ուղղված անուղղակի սպառնալիքներ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ»: Թե ինչ կարգի սպառնալինքներ են եղել՝ փորձեցինք պարզել Ժիրայր Սեֆիլյանից: Վերջինս չցանկացավ ավելին ասել. «Առայժմ բավարարվում ենք Վարուժան Ավետիսյանի երեկվա ասածով, ինքը հստակ տեքստ ասաց: Տեսնենք, եթե ինչ-որ նորություններ լինեն ապագայում, փակագծերը կբացենք»: «Կարծում եք, որ այդ սպառնալիքները կապված են Նախախորհրդարանի` վերջին ժամանակներում ակտիվացած գործունեության հե՞տ»,- հարցրինք: «Բնականաբար»,-ասաց Սեֆիլյանը:
Օրերս սոցցանցերում ՀՅԴ վերնախավին ուղղված անանուն նամակ տարածվեց` «ՀՅԴ Հայաստանի ընկերների ճնշող մեծամասնության» անունից, որում նշվում է ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի վերջին տարիների ոչ արդյունավետ գործունեության մասին և կոչ է արվում հրավիրել Ընդհանուր ժողով ու նոր Բյուրո ձևավորել: Խոսակցություններ կան, որ անանուն նամակը տարածվել է Լիբանանի ՀՅԴ կառույցի կողմից, որը, նույնպես ըստ խոսակցությունների, աջակցում է Նախախորհրդարանի սկսված շարժմանը: Ժիրայր Սեֆիլյանին խնդրեցինք մեկնաբանել՝ արդյոք ճիշտ են շրջանառվող լուրերը, ըստ որոնց, ՀՅԴ լիբանանյան կառույցը փորձում է Սեֆիլյանի միջոցով ռեֆրեշել ՀՅԴ Բյուրոն: «Իսկ ի՞նչ կապ ունեմ ես: Կարծում եմ՝ դա բամբասանքների շարքից է»,-ասաց Սեֆիլյանը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ