Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գարեգին Օդաբաշյան. «Սպամները գալիս են տարբեր երկրներից»

Գարեգին Օդաբաշյան. «Սպամները գալիս են տարբեր երկրներից»
21.03.2014 | 23:19

«Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդները միջազգային անծանոթ հեռախոսահամարներից ստանում են SMS հաղորդագրություններ, որոնք «սպամ» հաղորդագրություններ են: Ղարաբաղ Տելեկոմը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ խնդրելով չպատասխանել և չկատարել զանգեր նմանատիպ հեռախոսահամարներին:

Փորձեցինք պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված ստեղծված վիճակը և մինչև ե՞րբ է ձգվելու:
«Ղարաբաղ Տելեկոմի» գլխավոր տնօրենի տեղակալ Գարեգին Օդաբաշյանը irates.am-ի հետ զրույցում ասաց, որ ստեղծված վիճակն իրենցից կախված չէ, «սպամները» գալիս են տարբեր երկրներից. «Դրությունը 80-90 տոկոսով շտկված է, մեծածավալ հոսք այլևս չկա: Բայց չենք կարող փակել ամբողջ երկրագնդի հոսքերը: Պատահում է՝ հոսքեր ենք ստանում այլ երկրներից, որ ընդհանրապես չենք ակնկալում»:
Սպամային խառնաշփոթի պատճառը, իրենց էլ հայտնի չէ, զրուցակցիս կարծիքով, կան մարդիկ, որոնց համար հաճելի է ուրիշի անդորրը խանգարելը:
Դիպվածն աննախադեպ է: Գարեգին Օդաբաշյանը վստահեցրեց, որ Արցախում երբեևէ նման բան չի եղել: Հայաստանում, ասում են, երբեմն պատահում է:
Մեր հարցին` մոտ օրերս հնարավո՞ր է վերջնական լուծում գտնի խնդիրը, զրուցակիցս պատասխանեց. «Եթե կարողանայի այդ հարցումին այո ասել, կասեի: Օրինակ՝ առաջիկա շաբաթ, կիրակի օրերին հնարավոր է ընդհանրապես այդ անիմաստ հաղորդագրությունները չգան, երկուշաբթի` գան: Ես կարող եմ փակել այն հոսքը, որ գալիս է, չեմ կարող փակել այն հոսքը, որը դեռ չի եկել»,- եզրափակեց իր խոսքը Գ. Օդաբաշյանը՝ վստահեցնելով նաև, որ բաժանորդները չեն զգա որևէ գումարային անհանգստություն: «Ղարաբաղ Տելեկոմը» բոլոր բաժանորդներին կվերադարձնի տվյալ համարներին կատարված զանգերի ու հաղորդագրությունների արդյունքում գանձված գումարները:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ