Այսօր Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։
Ադրբեջանը խախտում է հրադադարը, որովհետև և Ադրբեջանը, և Թուրքիան, ըստ էության, հայտարարում են, որ չեն պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները՝ Al Jazeera հեռուստաալիքին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ռուսական ընկերությունը հրաժարվել է Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցելու ծրագրերից. որպես պատճառ նշվում է Մոսկվայի և Անկարայի միջև լարվածությունը` կապված Լիբիայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների հետ՝ գրում է «Ahval»-ը՝ հղում կատարելով «Dünya»-ին:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ահաբեկչական խմբավորումների ներկայության կապակցությամբ՝ հայտարարելով, որ Իրանն իր սահմանների մոտ չի հանդուրժի նրանց ներկայությունը:
Սեպտեմբերի 27-ից Արցախում ընթացքող պատերազմի 36 օրերի ընթացքում հերոսական դրվագների մի ամբողջ շտեմարան է գոյացել, որը «թերթելիս» մի պահ մոռանում ես արցունքի մասին ու զարմանքով և հպարտությամբ լցվում:
Հարավային և հարավարևելյան ուղղությամբ ունեցել ենք դիրքային որոշակի բարելավում և առաջխաղացում, հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց՝ այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտից, Ադրբեջանի ԶՈՒ ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ վաղ առավոտվանից՝ մոտավորապես ժամը յոթի սահմանում, Ադրբեջանը վերսկսել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծումը՝ միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքը՝ Կենտրոնական շուկան և բնակելի շենքերը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Հայաստանի հայցի հիման վրա, ապացուցված է համարել Թուրքիայի ներգրավվածությունն այս պրոցեսին, և հայցի ապահովման միջոց է կիրառում, Al Arabiya-ին հարցազրույցում անդրադառնալով Թուրքիայից Բաքու ռազմական տեխնիկայի և վարձկանների փոխադրման վերաբերյալ Հայաստանի ապացույցներին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպե՞ս է ստացվում, որ 2 տարի չի լուծվում Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը: Իշխանությունը Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին չի պարզաբանում, թե Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսության բացումը Հայաստանի անվտանգության տեսանկյունից օգո՞ւտ է, թե՞ վնաս...