Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Forbes-ը հրապարակել է ամենաարժեքավոր համաշխարհային բրենդների աղյուսակը

Forbes-ը հրապարակել է ամենաարժեքավոր համաշխարհային բրենդների աղյուսակը
12.05.2016 | 11:27

Forbes բիզնես ամսագիրը հրապարակել է ամենաարժեքավոր ընկերությունների և համաշխարհային բրենդների վարկանիշային աղյուսակը, իր առաջատարի դիրքը պահպանել է Apple ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիան:
Apple-ի արժեքն ամսագիրը գնահատում է 154,1 մլրդ դոլար: Չնայած վերջին եռամսյակում ընկերության եկամուտների անկմանը` ընկերությունը շարունակում է առաջատար մնալ բարձր տեխնոլոգիաների ոլորտում` կապված զանգվածային պահանջարկ ունեցող ապրանքների և iPhone 7-ի հետ:

Հաջորդը Google ընկերությունն է, որի արժեքը գնահատվում է 82,5 մլրդ դոլար` նախորդ տարվա 65,6 մլրդ-ի համեմատ: Այդ աճի շնորհիվ որոնողական հսկային հաջողվել է շրջանցել Microsoft-ին, որն այս տարի 75,2 մլրդ դոլարով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրել են Coca-Cola-ն` 58,5 մլրդ դոլար և Facebook-ը` 52,6 մլրդ դոլար արժողությամբ: Առաջատար տասնյակում են նաև Toyota, IBM, Disney, McDonald’s, General Electric ընկերությունները:

Դիտվել է՝ 2532

Մեկնաբանություններ