Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
19.05.2017 | 00:41

...թե «Ծառուկյան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև հակասությունը հասել է գագաթնակետին: Իշխան Զաքարյանը ցանկանում էր ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, սակայն ԲՀԿ առաջնորդն այն բաշխեց Միքայել Մելքումյանին: Սա բավականին ծանր է տարել Վերահսկիչ պալատի նախկին նախագահը, և ասում են, չի բացառվում, որ նա ոչ միայն չմասնակցի ԱԺ-ի նիստերին, այլև վայր դնի մանդատը:

Ծառուկյանը Իշխան Զաքարյանին «չի տեսել» անգամ ԱԺ մշտական հանձնաժողովներից որևէ մեկի նախագահի աթոռին («Ծառուկյան» խմբակցությունն «ունենալու» է երեք մշտական հանձնաժողով): Ասում են նաև, որ Գագիկ Ծառուկյանը Իշխան Զաքարյանին է մեղադրում նաև ինքնաբացարկի դիմում գրած-հետ վերցրածների պատմությանը մասնակից լինելու մեջ:

Դիտվել է՝ 13887

Մեկնաբանություններ