ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Փաշինյանը՝ Նաղդալյանին

Փաշինյանը՝ Նաղդալյանին
30.04.2018 | 20:19

ՀՀԿ խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ասաց, որ իրենք Փաշինյանի տեսակետներին ծանոթ են որպես ընդդիմադիր գործչի, իսկ հիմա այլ իրավիճակ է: «Այս նոր կարգավիճակով Ձեր կարծիքները ցույց տվեցին, որ մեծ, գլոբալ տարբերություն արտաքին քաղաքականության հարցերում, Արցախի խնդրի կարգավորման, ԵԱՏՄ-ի, անգամ կադրային քաղաքականության հարցերում մեր իշխանության վարած քաղաքականության հետ առանձնապես չկան: Սա իմ դիտարկումն է: Ամենամեծ տարբերությունը, կարծեք թե, համբերատարության մասով նկատեցի, բայց մենք էլ ենք համբերատար աշխատել, պարոն Փաշինյան, այնպես չէ, որ անհամբեր ենք եղել»,-ասաց Նաղդալյանը:

Հերմինե Նաղդալյանն ասաց, որ ադրբեջանական մամուլը վերջին օրերին մի շարք պետական և քաղաքական գործիչների շուրթերով իր գոհունակությունն է հայտնել այն իրադարձությունների կապակցությամբ, որ կատարվում են Հայաստանում և հատկապես նշում, որ ռազմաքաղաքական էլիտան հեռանում է, և նրա փոխարեն գալու է ժողովրդավարական հայացքներով էլիտան, որոնց հետ Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ԼՂ խնդրի հարցում:
«Դուք որևէ վտանգ զգո՞ւմ եք հնարավոր ռազմական և այլ զարգացումների իմաստով, որ կարող են լինել Ադրբեջանի կողմից»,-հարցրեց Նաղդալյանը:


Փաշինյանը, նախքան հարցին անդրադառնալը, ասաց, որ եթե իրենք խոսում են ինչ-որ պրոցեսների շարունակականության մասին, շարունակականությունը չի նշանակում նույնականություն. «Ինչպես գիտեք՝ սատանան դետալների մեջ է: Ինչ վերաբերում է քաղաքական էլիտայի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին՝ կարծում եմ, որ մեր զինված ուժերի կայունությանը, այդ թվում՝ նաև կադրային կայունությանը ոչինչ չի սպառնում: Մեր տրամադրվածությունը կադրային ջարդ իրականացնելը չէ: Ես կարծում եմ, որ Ադրբեջանում ոչ թե ուրախանալու, այլ անհանգստանալու բան ունեն: Եթե նույնիսկ Ադրբեջանում ուրախացել են՝ նրանք նույնպես իրավիճակը սխալ են գնահատում»:
Արձագանքելով՝ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ փաստորեն, որքանով հասկանալի էր, զինված ուժերի հետ կապված կադրային խնդիրների մեջ էլ Փաշինյանը շարունակական է լինելու, ինչն ուրախալի է: Փաշինյանն ասաց, որ ինքն այլ բան է ասում, իրենք խնդիր ունեն համերաշխության մթնոլորտ հաստատելու, որովհետև համերաշխության մթնոլորտում են հնարավոր լինում հարցերի արդյունավետ քննարկումն ու լուծումներ գտնելը:

Դիտվել է՝ 3037

Մեկնաբանություններ