Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
11.01.2019 | 02:54

...թե չնայած «Իմ քայլում» բացառում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար է դառնալու ոչ անհայտ, ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը, այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ հենց նա է դառնալու աշխատակազմի ղեկավար: Փաստը ժպիտ է առաջացրել շատերի մոտ, այնուհանդերձ, ԱԺ-ում պատրաստվում են այդ նշանակմանը: Ավելին` այս օրերին ԱԺ-ում խոր անհանգստություն է տիրում. աշխատակիցներին ներքին կարգով նորերը տեղեկացրել են, որ իրենց գալուց հետո տեղի է ունենալու աշխատակազմի մոտ 30 տոկոսի կրճատում. «Դե որ հարյուրմիլիոնանոց «պադավատի» ախորժակ ունեն, երեսուն չէ, հիսուն տոկոսն էլ կարող են կրճատել»,- ասում են գործից «հասկացող» ԱԺ-ականները:

Դիտվել է՝ 13177

Մեկնաբանություններ