Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փաշինյանը պատրաստ է համագործակցության ՀՅԴ-ի հետ

Փաշինյանը պատրաստ է համագործակցության ՀՅԴ-ի հետ
23.01.2019 | 13:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղերձ է հղել հունվարի 16-ից Արցախում ընթացող ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի մասնակիցներին։ «Բացառիկ է Դաշնակցության դերը աշխարհասփյուռ հայության ազգային ինքնության պահպանման, գաղթօջախների կազմակերպման, հայկական կառույցների կայացման գործում։ ՀՅԴ-ի վերադարձը, նրա վերընձյուղումը մայր հայրենիքում, ինչպես դուք եք ավելի ճշգրիտ բնորոշում, կարևոր իրադարձություն էր ոչ միայն կուսակցության, այլև ողջ հայության և հատկապես Հայաստանի և Արցախի քաղաքական կյանքում», - ասված է ուղերձում:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է․«Իմ և Հայաստանի նորընտիր խորհրդարանի մեծամասնության անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ։ Մենք նաև բաց ենք լինելու լինելու ձեր հնչեցրած առաջարկությունների և քննադատության հանդեպ։ Հուսով եմ, որ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովից հետո Դաշնակցությունն իր անդամներին, համակիրներին և ողջ հայությանը կներկայանա ոչ միայն իր մեծ՝ 129-ամյա փորձով, հարուստ ավանդույթներով, այլև նոր լիցքերով, թարմ գաղափարներով և երիտասարդ ոգով»։

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ