ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Ժառանգություն» նախագահ է ընտրվել Անդրանիկ Գրիգորյանը

«Ժառանգություն» նախագահ է ընտրվել Անդրանիկ Գրիգորյանը
01.04.2019 | 14:46

Անդրանիկ Գրիգորյանը ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության նոր նախագահ, Նարինե Դիլբարյանը՝ փոխնախագահ, Վանիկ Ալեքսանյանը՝ քարտուղար: Ընտրությունները կայացել են երեկ կուսակցության նոր վարչության անդրանիկ նիստում: Կիրակի օրը «Ժառանգության» հերթական՝ 12-րդ համագումարն էր, որին մասնակցել են 112 պատվիրակներ:


Կուսակցության գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի կողմից համագումարի մասնակիցներին ուղղված ողջույնի ու բարեմաղթանքի տեսաուղերձի դիտումից հետո ցուցադրվել է «Ժառանգության» գործունեության մասին պատմող տեսահոլովակ: Կուսակցության հիմնադիր, խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծել է հայաստանյան նոր իրողություններով պայմանավորված փոփոխությունները, դրանց ընձեռած քաղաքական, քաղաքացիական, ներկուսակցական և կազմակերպչական գործունեության հնարավորությունները, այն վտանգներն ու մարտահրավերները, որոնք դեռևս ծառացած են մեր երիտասարդ պետականության առջև:


Հովսեփ Խուրշուդյանը և Անդրանիկ Գրիգորյանը համագումարի դատին են ներկայացրել ծրագրային ու կանոնադրական փոփոխությունների նախագծերը, որոնք, ըստ զեկուցողների, պայմանավորված են ներքաղաքական ու արտաքին քաղաքական օրակարգերում հասարակական-քաղաքական և իրավական փոփոխություններով (ԵԺԿ անդամակցություն, անցում խորհրդարանական կառավարման ձևին և այլն): Կուսակցության համագումարը հավանություն է տվել ներկայացրած ծրագրային ու կանոնադրական փոփոխությունների փաթեթին:


Միաձայն ընդունվել է համագումարի բանաձևը, որի արձանագրմամբ՝ Հայաստանում տեղի է ունեցել ձևով, բովանդակությամբ և ընթացակարգով ժողովրդավարական հեղափոխություն, սակայն դեռևս չի հաջողել իրական ժողովրդավարության տանող իրավաքաղաքական անհրաժեշտ փաթեթի ամրագրումը: Շեշտվել են անցյալից եկող գերկուսկացականացված իշխանության նյութականացման հնարավոր վտանգները, որոշվել է շարունակել աշխատանքը հանուն իրապես ազատ, անկախ ու արդար Հայաստանի քաղաքակրթապես կայացման:
Նոր վարչության կազմում ընտրվել են տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Ռշտուն Մարտիրոսյանը, Տաթևիկ Գամաղելյանը, Ստեփան Վարդանյանը և Նուբար Հակոբյանը, մանկավարժներ Անդրանիկ Գրիգորյանը, Մարիաննա Ոսկանյանը, Հայկ Գասպարյանը, Մերի Մաթևոսյանը և Արեգ Մկրտչյանը, բանասեր-լեզվաբան Նարինե Դիլբարյանը, ճարտարապետ Աշոտ Սաժումյանը, մանկաբույժ Հասմիկ Ավետիսյանը, լրագրող Վանիկ Ալեքսանյանը և ճարտարագետ Արմենակ Ստեփանյանը:

Դիտվել է՝ 2196

Մեկնաբանություններ