ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Մեղքերը» չեն մոռանում

«Մեղքերը» չեն մոռանում
14.06.2019 | 11:32

Առաջիկայում գազի գնի շուրջ բանակցությունները պետք է ավարտվեն, և, ինչպես երևում է ռուսական կողմի արձագանքներից, սակագնի թանկացման առաջ ենք կանգնելու: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք մշտապես գազն օգտագործել է քաղաքական նպատակներով` որոշակի պահանջներ դնելով Հայաստանի առջև, պարզվում է` նոր իշխանությունների պարագայում այս ամենին գումարվել են այլ հանգամանքներ:


Նախ Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումների նկատմամբ անտարբեր չեն ռուսական իշխանությունները: Սրա մասին է փաստում նաև երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպանի մոտ մեկժամյա հանդիպումը Քոչարյանի հետ: Այլ խոսքով, Ռուսաստանը չի պատրաստվում այս պայքարում միայնակ թողնելու Քոչարյանին, ինչը տարբեր ուղղություններով հարված է այս իշխանություններին` տնտեսականից մինչև քաղաքական: Բայց եթե ինչ-որ պահի անգամ Քոչարյանին մոռանան ռուսները, այս իշխանությունների մի քայլը երբեք չեն ների: Փաշինյանը շատ ավելի ծանր «մեղք» է գործել, ինչը Կրեմլում չեն անտեսի: Խոսքը ՀԱՊԿ քարտուղարի հետկանչն է, և խնդիրն ամենևին էլ Յուրի Խաչատուրովի անձը չէ, այլ միության, նույնն է թե` Ռուսաստանի վարկանիշը հարվածի տակ դնելու փաստը:
Էլ չենք խոսում դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու այլ քայլերի ու հայտարարություների մասին, որոնք ռուսների զայրույթն են շարժում: Այսքանից հետո Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ գազի սակագինը չի՞ փոխվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ