Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

«Ծնոտներին խփելու» իշխանությունների դասն Իջևանում լավ էին յուրացրել

«Ծնոտներին խփելու» իշխանությունների դասն Իջևանում լավ էին յուրացրել
19.07.2019 | 01:34

Օրեր առաջ Իջևանում ոստիկանների և անտառահատների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, հուսով եմ, իշխանությունների համար սառը ցնցուղ է եղել, ու առաջին դեմքի մակարդակով հասկացել են՝ շուրջ մեկ տարի կուտակված մաղձը, ատելությունն ու անհանդուրժողականությունը սոցիալական ցանցերից փողոց է դուրս եկել:

«Ոստիկանը մերն է» վանկարկումներով ճանապարհ փակողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրենի քաղաքում նույն ոստիկանների վրա քարեր էին նետել: Ոստիկաններն էլ, լավագույն ավանդույթներին հավատարիմ, գիշերով քնած տեղից հանել էին ցույցի մասնակից երիտասարդներին ու, ծնողների, երեխաների, կնոջ աչքի առջև բռնի ուժ գործադրելով, տարել անհայտ ուղղությամբ: Տուժել էին թե՛ ծառերի հատումն օրինականացնել պահանջողները, թե՛ հասարակական կարգը հսկողները: Պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները, մերձիշխանական քաղաքագետները, փորձագետներն ու վարձու ֆեյքերը լծված էին ցուցարարներին դատապարտելու ու պախարակելու սուրբ գործին, այնինչ հիմնական մեղավորը հենց իշխանական բուրգի ամենավերին էշելոններում կանգնածներն են, որ կառավարման ղեկը ստանձնելուց հետո երբևէ, անգամ հարևանցի հորդորով համերաշխության ու հանդուրժողականության կոչով հանդես չեն եկել: Դեռ մի բան էլ, վարչապետի մակարդակով, սպառնացել են փռել ասֆալտներին ու ծնոտներին խփել: Ի՞նչ պետք է անեին իջևանցիները, հլու-հնազանդ ենթարկվեի՞ն ոստիկանների պահանջներին (այն ոստիկանների, որոնց նկատմամբ ոտնձգություն կատարած անձինք անպատիժ մնացին), թե՞ սիրո և համերաշխության մթնոլորտի վսեմ գաղափարը սրտներում և հանուն պետության շահի՝ ծառահատմանն այլընտրանք գտնեին ու արտագաղթեին երկրից: Չէ՞ որ անտառն իրենցն է, կուզեն կհատեն, կուզեն չեն հատի. բանաձևումն անձամբ Նիկոլ Փաշինյանն է տվել՝ «իրենց դուռն է, ուզում են, խփում են» արտահայտությամբ: Ցանկացած բռնություն դատապարտելի է, առավել քան անընդունելի ու մերժելի է բռնությունն արդարացնելը՝ հանուն հասարակության սիրտը չկոտրելու, իսկ իջևանյան դեպքերը հենց այդ ամենի համալիր պոռթկումն էին:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ