Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

2019-ին ՀՀ 17 հազար քաղաքի ՌԴ քաղաքացիություն է ստացել. Известия

2019-ին ՀՀ 17 հազար քաղաքի ՌԴ քաղաքացիություն է ստացել. Известия
25.11.2019 | 23:10

Ուկրաինայի 146 000 հազար քաղաքացի այս տարի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել։ Նրանց մեծ մասը Դոնեցկի և Լուգանսկի շրջանի բնակիչներ են եղել, որոնց համար, հիշեցնենք, վերջերս էլ ավելի էր պարզեցվել ռուսական անձնագիր ստանալու ընթացակարգը։

Известия պարբերականը, հղում անելով ՌԴ միգրացիոն ծառայության հրապարակած տվյալներին, գրում է, որ 2019-ին 1․5 անգամ ավելի շատ է քաղաքացիություն շնորհվել։

«Ռուսական անձնագիր շատ են ստացել նաև Ղազախստանի (35.000), Տաջիկստանի (30. 000), Հայաստանի (17. 000), Ուզբեկստանի (14. 000) և Մոլդովայի (11.500) քաղաքացիները: Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ռուսական քաղաքացիություն է ստացել 285 000 մարդ, ինչը 48%-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- գրում է աղբյուրը:

Դիտվել է՝ 3732

Մեկնաբանություններ