Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
28.04.2020 | 00:34

...թե Ռու­սաս­տա­նը պատ­րաստ­վում է ոչ միայն Հա­յաս­տա­նի մի շարք դա­տա­վոր­նե­րի, ո­րոնց ո­րո­շում­նե­րում ի­րա­վա­կա­նի փո­խա­րեն քա­ղա­քա­կան մո­տի­վա­ցիան է գե­րակշ­ռել (տր­վում են Ար­մեն Դա­նիե­լ­յա­նի, Ան­նա Դա­նի­բե­կ­յա­նի, Ար­տուշ Գաբ­րիե­լ­յա­նի ա­նուն­նե­րը) նկատ­մամբ սանկ­ցիա­ներ կի­րա­ռել` կապ­ված Ռու­սաս­տա­նում նրանց գույ­քա­յին, ֆի­նան­սա­կան շար­ժե­րի հետ, ընդ­հուպ մինչև Ռու­սաս­տա­նի մուտ­քի ար­գե­լա­փա­կում, այլև նույ­նա­կան սանկ­ցիա­ներ են կի­րառ­վե­լու այն դա­տա­խազ­նե­րի և քն­նիչ­նե­րի մա­սով, ո­րոնք հիմ­նա­կա­նում ,զբաղ­վածե են ե­ղել մար­տի մե­կի գոր­ծով: Ի դեպ, խն­դի­րը միայն նրանց չի առնչ­վե­լու, վեր­դիկ­տը տա­րած­վե­լու է նաև նրանց բա­րե­կամ-հա­րա­զատ­նե­րի` Ռու­սաս­տա­նում ու­նե­ցած ֆի­նան­սա­կան շար­ժե­րի, կա­պե­րի վրա։ Դրանք ևս վերց­վե­լու են ,կոնտ­րո­լիե տակ:

Դիտվել է՝ 26767

Մեկնաբանություններ