Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ո՞ր քաղաքներում են ամենից շատ միլիարդատերեր բնակվում

Ո՞ր քաղաքներում են ամենից շատ միլիարդատերեր բնակվում
06.07.2020 | 20:09

Մասնագետները նշել են այն մեգապոլիսների անունները, որտեղ ամենից շատ միլիարդատերեր են բնակվում: Այս մասին գրում է Korrespondent.net կայքը:
Միլիարդատերերով Wealth-X կազմակերպությունն է «զբաղվել»: Վիճակագրությունը կազմվել է 2019-ի տվալների համաձայն: Միլիարդատերերն ամենից շատ Նյու Յորքն են սիրում: Ամերիկյան մեգապոլիսում, որ ցուցակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում, 113 միլիարդատեր կա: Երկրորդ տեղում Հոնկոնգն է: Այստեղ միլիարդատերերի քանակը 96 է: Լավագուն եռյակը եզրափակում է Սան Ֆրանցիսկոն է (77 միլիարդատեր):
4-րդ և 5-րդ հորիզոնականներում Մոսկվան ու Լոնդոնն են՝ համապատասխան 73 և 66 միլիարդատերերով: Միլիարդատերեր կան նաև Պեկինում, Սինգապուրում, Լոս Անջելեսում, Սան Պաուլուում, Ստամբուլում և Տոկիոյում:

Դիտվել է՝ 8737

Մեկնաբանություններ