Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սեյրան Օհանյան. Պարտվել է ոչ թե բանակը, այլ պետությունը

Սեյրան Օհանյան. Պարտվել է ոչ թե բանակը, այլ պետությունը
12.12.2020 | 15:22

Մեզ համար աննպաստ քաղաքական փաստաթուղթ է ստորագրվել, որի պատասխանատվությունը ՀՀ իշխանությունների վրա է, եղե՞լ է դավաճանություն, թե ոչ, ժողովուրդը կորոշի, այն ժողովուրդը, որին վարչապետը խոստացել էր, որ առանց նրա իմացության որևէ փաստաթուղթ չի ստորագրի, իհարկե՝ իրավապահ մարմինները ևս պետք է գնահատական տան՝ «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ ասել է ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը:

«Ես և գեներալ Խաչատուրովը պատերազմի առաջին օրը գնացել ենք ՊՆ, երկու օր շարունակ մեզ չընդունեցին։ Ես որոշեցի ինքնակամ մեկնել Արցախ՝ աջակցելու ՊԲ-ին, ներկայացա Արայիկ Հարությունյանին, ապա մեկնեցի հրամանատարական կետ։ Սեպտեմբերի 30-ին ես արդեն պնդում էի, որ ՀՀ և Արցախի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ վերականգնեն բանակցային գործընթացը։ Վարչապետը որոշել էր, որ փորձառու գեներալներն իրավունք չունեն հրամանատարական կետ այցելելու, Արայիկ Հարությունյանն ինձ անձամբ արգելեց գնալ այնտեղ»,- ասել է ռազմական գործիչը: Ըստ Օհանյանի՝ իրեն արգելվել է մասնակցել ռազմական գործողությունների ծրագրմանը, փոխարենն առաջարկել են զորահավաքային, աշխարհազորային ռեսուրսի հարցերը հոգալ. «Ես իմ նախաձեռնությամբ աջակցություն եմ ցուցաբերել Շուշիի աշխարհազորի ձևավորմանը։ Նոյեմբերի 5-ին մենք երեք կողմից շրջափակման մեջ էինք, գործել եմ ըստ իրավիճակի, բանակի հրամանատարությունն ինձ հետ կապ հաստատելու փորձ չի արել։ Իմ ֆիզիկական վիճակից ելնելով՝ չէի կարող փախնել, թող չշահարկեն։ Նոյեմբերի 6-ի առավոտյան մենք լքել ենք քաղաքը, քանի որ բանակի ղեկավարությունը որոշել էր տեղափոխել հրամանատարական կետը»: Գեներալ-գնդապետի կարծիքով՝ անհրաժեշտ է ՊՆ-ում ստեղծել մի հանձնաժողով, որը կվերլուծի մեր պարտության պատճառները. «Պարտությունը և քաղաքական ու դիվանագիտական է, և ռազմական՝ օպերատիվ-մարտակավարական օղակում։


Պետք է փակել բոլոր նրանց բերանը, ովքեր ասում են, թե միայն բանակն է պարտվել։ Պարտվել է ոչ թե բանակը, այլ պետությունը, բանակն անձնվիրաբար կռվել է, հերոսությունների դրվագներ են ցուցաբերել։ Մեր բանակը եղել է մրցունակ, սպառազինություն է ունեցել։ Դիվանագիտական թերի աշխատանքը պետական կառավարման համակարգի բացթողումներից է»:


Սեյրան Օհանյանի պնդմամբ՝ բանակցային գործընթացում մենք մեկուսացած էինք, և Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունն օգտվեց դրանից ու պատերազմ սկսեց. «Մենք կարող էինք կամ կանգնեցնել պատերազմը ինչ-որ բնագծերում, կամ այսքան զոհով հաղթանակ ունենալ։ Գոնե լեռնաանտառային հատվածներում մենք ունեինք այդ հնարավորությունը։ Պարտության պատճառներից մեկը կարգապահության ցածր մակարդակն էր հատկապես զորահավաքային ռեսուրսում»: Սեյրան Օհանյանի պնդմամբ՝ պարտության հիմնական պատճառն իշխանության անգրագիտությունն ու անփութությունն էր, պաշտպանության ոլորտում արված անհամափաչափ փոփոխությունները: «Ալիևը հոխորտում է, ծաղրում է Նիկոլ Փաշինյանին, նա չի պատասխանում։ Եթե նա պատասխանի, Ալիևը կասի՝ այսքանից հետո դու դեռ խոսո՞ւմ ես։ Մեզ պե՞տք է պարտված ղեկավար, որը չի կարող բանակցություններ վարել։ Ստեղծվելիք անցումային կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի անվտանգության, պաշտպանության ոլորտին՝ արագ լուծելու ՀՀ սահմանային խնդիրները, սահմանապահ բնակիչը չպետք է միայնակ մնա»,- ամփոփել է Արցախի հերոսը:

Դիտվել է՝ 4238

Մեկնաբանություններ