Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հավաք և երթ Նժդեհի արձանի մոտից կապիտուլյացիան մերժելու և Մինսկի խմբի ձևաչափը վերականգնելու պահանջով

Հավաք և երթ Նժդեհի արձանի մոտից կապիտուլյացիան մերժելու և Մինսկի խմբի ձևաչափը վերականգնելու պահանջով
14.12.2020 | 13:13

Դեկտեմբերի 14-ին Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամները առավտյան Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ժամանման առիթով հավաք և երթ են սկսել դեպի ԱԳՆ:

Հավաքի և երթի նպատակն է՝ դիրքորոշումը հայտնել հայ ժողովրդի ու Մինսկի խմբի թիկունքում Հայաստանին պարտադրված կապիտուլյացիան մերժելու և Արցախյան հակամարտության լուծման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ