Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Շուշիի շրջանի Հին Շենում շրջափակման մեջ հայտնված Շիրակի կամավորները վերադարձել են

Շուշիի շրջանի Հին Շենում շրջափակման մեջ հայտնված Շիրակի կամավորները վերադարձել են
19.12.2020 | 14:39

Շուշիի շրջանի Հին Շենում շրջափակման մեջ հայտնված Շիրակի մարզի կամավորները տուն են վերադարձել՝ հայտնում է մարզից ընտրված պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավորի` Նազելի Բաղդասարյանի հետ տեղում է եղել: Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մեծ Շեն և Հին Շեն գյուղերում ամեն ինչ նորմալ է, ճանապարհները բաց են, տեղում խաղաղապահներ կան:

«Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն։ Ամեն ինչ կարգին է, և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերված էր։ Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում», - գրել է նա։
Օրեր առաջ Հին Շեն տանող ճանապարհի վրա ադրբեջանցիները հենակետ էին դրել, ապա ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում ճանապարհից հեռացվել էր այն, և Հին Շենն ապաշրջափակվել էր:


Մինչ այժմ որևէ տեղեկություն չկա Խծաբերդի հատվածում գերեվարվածների մասին: Երեկ կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, թե գերեվարվածների տվյալները դեռ ճշտվում են, ու այդ նպատակով Արցախ է մեկնել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Դրանից մեկ օր առաջ Արցախի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ է մնում 73 մարդու ճակատագիր, երեկ ուշ երեկոյան էլ տեղեկացրին, որ Պաշտպանության բանակին է փոխանցվել նույն հատվածի դիրքերի տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին։ Զոհվածների անունները մինչ այս պահը չեն հայտարարվել։

Դիտվել է՝ 3957

Մեկնաբանություններ