Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Արամ Աբրահամյան. Տպավորություն է՝ եթե մնա Երևանի մի երկու վարչական շրջան, «Իմքայլականները» դարձյալ պինդ գրկելու են իրենց մանդատները ու շարունակելու են ճառեր արտասանել

Արամ Աբրահամյան. Տպավորություն է՝ եթե մնա Երևանի մի երկու վարչական շրջան, «Իմքայլականները» դարձյալ պինդ գրկելու են իրենց մանդատները ու շարունակելու են ճառեր արտասանել
23.12.2020 | 14:21

«Իմքայլականներն» իսկապես չեն հասկանում, թե ինչ են արել իրենց շեֆի գլխավորությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

«Այնպիսի տպավորություն է, որ եթե մեզ մնա Երեւանի մի երկու վարչական շրջան, որոնք կոչվելու են «Հայաստանի հանրապետություն», նրանք դարձյալ պինդ գրկելու են իրենց մանդատները, հպարտորեն անվանելու են իրենց «պատգամավոր» ու շարունակելու են ինչ-որ ճառեր արտասանել: Այն մարդիկ, որոնց ես հարգում էի, չէի կասկածում, որ նրանք ամոթ եւ խիղճ ունեն, վստահ էի, որ այս խայտառակությունից հետո վայր կդնեն իրենց մադնատները եւ դուրս կգան քաղաքականությունից: Զարմացած եմ ու խորապես հիասթափված», - գրել է նա:

Դիտվել է՝ 4526

Մեկնաբանություններ