Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վազգեն Մանուկյան. Հայաստանում թե ինչ-որ բան կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով

Վազգեն Մանուկյան. Հայաստանում թե ինչ-որ բան կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով
24.12.2020 | 15:53

Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանել է, հանցագործը պետք է նստի բանտում, ինքը հանցագործ է՝ կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:


«Փողոցից ցանկացած մեկին վերցրեք, դրեք էնտեղ, Հայաստանի համար 10 անգամ ավելի լավ կլինի»,- ասաց նա: Վազգեն Մանուկյանը նշեց, որպեսզի իշխանությունների հեռացման գործընթացը տեղի ունենա քաղաքակիրթ ճանապարհով, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի: «Եթե մենք ուզում ենք գնալ քաղաքակիրթ ճանապարհով, այսինքն, չքանդենք պետությունը, ապա այստեղ ժողովուրդը պետք է մասնակցի: Եթե 100 000 մարդ այստեղ լիներ, հիմա հարցը վերջացած կլիներ, բայց այդ 100 հազարավոր մարդիկ կան չէ՞, որ դժգոհ են, հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են: Հետո գիտեք, մեր ժողովուրդն էլ է մեղք, դեպրեսիայի մեջ է, 2.5 տարի առաջ ոտքի բարձրացավ՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է դուրս գալ: Բայց ժողովուրդը այդ դեպրեսիվ վիճակից դուրս կգա: Հայաստանում ինչ-որ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով»,- ասաց վարչապետի թեկնածուն: Նրա խոսքով՝ որքան շուտ հեռանա այս իշխանությունը, այնքան Հայաստանի կորուստները քիչ կլինեն: «Սյունիքը ավելի շատ պահպանած կլինեինք, եթե շուտ վերջացնեինք այս գործը: Հիմա կուշացնենք, էլի բան կկորցնենք: Հիմա էլ պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ, որտեղ կֆիքսեն այդ սահմանները, հետո մենք մեծ պրոբլեմ ենք ունենալու այդ սահմանները հետ վերադարձնելու գործում: Ամեն մի օր մի բան կորցնում ենք մենք: Պատերազմը շարունակվում է, ակտիվ ֆազան վերջացավ, հիմա էլ գնում է սողացող օկուպացիան Հայաստանի»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Դիտվել է՝ 4032

Մեկնաբանություններ