Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էդուարդ Շարմազանով. Պետք է ապրել Հայաստանը հողատուից ազատելու, հայրենիքը շենացնելու և Շուշին վերադարձնելու նպատակով

Էդուարդ Շարմազանով. Պետք է ապրել Հայաստանը հողատուից ազատելու, հայրենիքը շենացնելու և Շուշին վերադարձնելու նպատակով
24.01.2021 | 20:56

Վերջին շրջանում հաճախ եմ լսում «ճամփեքը բացվելուն պես գնալու եմ երկրից» արտահայտությունը,որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, հողատու ռեժիմի առկայության, տնտեսության գահավիժման եւ ինչու չէ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ՝ ֆեսբուքում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել. «Հոգեպես մանրանում ու ճահճանում են միայն ներկայով կլանված հասարակությունները։
Գարեգին Նժդեհ։


Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝ այնուամենայնիվ համամիտ չեմ նրանց հետ։ Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է և մեր նպատակը որպես ազգ՝ ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝պաշտպանելով ու շենացնելով այն։
Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երևույթ չէ ,այն եղել է միջնադարում և անշուշտ թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։
Մենք թուլացանք որպես ազգ, երբ 1021թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային, իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։


Թուլացանք, երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչև Կիևյան Ռուսիա և Լեհաստան։
Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։ Այսօր էլ Շուշին են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։ Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդիրը լուծելու ճանապարհ չէ, սա փախուստ է խնդրից։
Իսկ խնդրի լուծումը հետևյալն է. մնալ, ապրել ու պայքարել Հայաստանում ու հանուն Հայաստանի։


Հեշտ է լինելո՞ւ։ Իհարկե՝ ոչ։ Բայց այլ ճանապարհ չկա։ Պետք է ապրել Հայաստանը հողատուից ազատելու, հայրենիքը շենացնելու և Շուշին հետ վերադարձնելու նպատակով»,- գրել է նա։

Դիտվել է՝ 4441

Մեկնաբանություններ