«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Կոպիտ ու անգրագետ եք գործում, պարոնայք. Հայկ Մարտիրոսյան

Կոպիտ ու անգրագետ եք գործում, պարոնայք. Հայկ Մարտիրոսյան
24.06.2022 | 07:25

Բա իմացա՞ք՝ բերման են ենթարկվել Արցախի երեք քաղաքացի, ովքեր Հայաստան էին ժամանել «հայտնի դեմքին սպանելու համար»:


Կոպիտ ու անգրագետ եք գործում, պարոնայք: Դուք էլ էնքա՜ն կայիք, որ հենց սահմանն անցան, նրանց մտադրությունները հասկացաք, տուտժե բռնեցիք, իրենք էլ էնքան քյալ եղան, որ անմիջապես խոստովանեցին: Եվ, առանց անմեղության կանխավարկածի, իրավունք ստացաք միանգամից մեղադրանքը հրապարակելու: Բա մի հատ էլ նորից կրկնեք՝ էդ կյարաբախսկի հայերի հերթական մուխաննաթության մասին, կարողա, մարդ ես, ազդեցությունն էնքան ցնցող լինի, որ ապարանյան քյալլագյոզությունը մոռացվի:

Դիտվել է՝ 10214

Մեկնաբանություններ