ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Զուգահեռներ

Զուգահեռներ
13.04.2023 | 22:00

Վարչապետ կոչեցյալ դավաճանի ուղղությամբ հովանոց նետած Մալիշկայի արժանապատիվ հայ տիկնոջը մեղադրանք է առաջադրվել։

Այս առիթով հիշեցի ժողովրդավարության ջահակիր երկրի ղեկավարի հետ կատարված նման, բայց շատ ավելի կոպիտ միջադեպ։

2008-ին ԱՄՆ-ի կողմից օկուպացված Իրաքում, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ կրտսերի մամլո ասուլիսի ժամանակ,եգիպտացի լրագրող Մոնթազար ալ-Զեյդին Ջորջ Բուշի վրա նետեց իր կոշիկները՝ բղավելով. «Սա քեզ իրաքցիների կողմից նվեր։ Սա հրաժեշտի համբույր է, դու իսկական շուն ես»։ Արաբական մշակույթում կոշիկ նետելը համարվում է ամենամեծ վիրավորանքը։ Անմիջապես միջադեպից հետո Ջորջ Բուշը հարցազրույց տվեց «ABC» հեռուստաալիքին, ասելով, որ կոշիկ նետող երիտասարդի նկատմամբ չարություն չունի, դեպքը զավեշտալի էր և այն բնորոշ է ազատ հասարակությանը։

Այլ է «աշխարհի ամենաժողովրդավարական երկիր» Հայաստանը, որտեղ երկիր հանձնած դավաճանի ուղղությամբ հովանոց են նետում և…

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 4009

Մեկնաբանություններ