ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Կլոունադան չի կարող երկար շարունակվել

Կլոունադան չի կարող երկար շարունակվել
14.04.2023 | 10:58

Մի բան ասեմ իմացեք և սա 100 %-ոց ճշմարտություն է. Նիկոլը այլևս ոչ մեկին պետք չէ:
Նա վարկաբեկված է և ՛ արևմուտքում, և՛ արևելքում , և ՛ հյուսիսում և՛ հարավում:
Բոլորն էլ հասկանում են, որ այլևս սպառված, անպետք մի բան է, որը ոչնչի ընդունակ չէ. թե՛ արտաքին ուժերի, թե՛ սեփական ժողովրդի համար:
Նիկոլի միակ հենարանը, որ նա մնում է աթոռին գամված, նրան ռեալ փոխարինողի բացակայությունն է: Ցավոք այդ փոխարինողը պետք է ընդունելի լինի թե՛ արտաքին ուժերի, թե՛ հայ ժողովրդի համար:
Այս պահին այդ լիդերի փնտրտուքն է ընթանում:
Ամեն դեպքում այս կլոունադան չի կարող երկար շարունակվել` բոլորն են դա հասկանում:

Տ.ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2495

Մեկնաբանություններ