Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.06.2023 | 00:01

Սուրբ ես, Տե՛ր Աստված մեր,

Հզոր և Փառավորյալ, որ նստում ես քերովբեական կառքում և լույս ծագեցնում Քո արարածների վրա:

Լուսավորի՛ր մեզ, Տե՛ր, առավոտյան այս ժամին, որպեսզի, ցերեկվա լույսի ծագելով, մեզ վրա ծագի Քո մարդասիրության գութը:

Հեռացրոu՛ մեզանից, Տե՛ր, սատանայի խաբեությունը և նրա բռնությունը խորտակի՛ր աղոթքներով և բարեխոսությամբ բոլոր սուրբերի:

Երկիրը պտղաբե՛ր դարձրու Քո ծառաների սնունդի համար,

որոնցից հանապազ փառավորվելով գովվում է Ամենասուրբ Երրորդությունդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.

Ամե՜ն:

Դիտվել է՝ 2086

Մեկնաբանություններ