ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Դիմացինին գողն իր կռնով է չափում, պոռնիկը՝ իր ճռնով»

«Դիմացինին գողն իր կռնով է չափում, պոռնիկը՝ իր ճռնով»
03.01.2025 | 09:44

Լրահոսը բերեց ոմն Անուշ Հովհաննիսյանի հետևյալ գրառումը.

«Հարգելի Սուրենյանց, խնդրում եմ իմ անունից մի քանի հարց տվեք ՀՀ առաջին նախագահին»:

ՈՒ երեք հարց է առաջադրում, որոնցից 2-րդը հետևյալն է.

«2. Այդ պայմանագրի ստորագրումով թուրքից ի՞նչ ստացավ

ու ինչքա՞ն ստացավ»:

(1994 թ. զինադադրի մասին է խոսքը):

Այս հարցադրումը ապացուցում է, թե որքան ճշգրիտ ու դիպուկ է

ժողովրդական խոսքը, երբ ասում է.

«Դիմացինին գողն իր կռնով է չափում, պոռնիկը՝ իր ճռնով»:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3025

Մեկնաբանություններ