BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Քաղաքական դաշտը չի մաքրվի, քանի դեռ չենք մերժում կեղծիքը

Քաղաքական դաշտը չի մաքրվի, քանի դեռ չենք մերժում կեղծիքը
23.04.2025 | 15:09

Քաղաքական հիշողության բացակայությունը դարձել է մեր հասարակության խորքային հիվանդություններից մեկը։ Քաղաքական գործիչները սուտ են խոսում, իրենց իսկ խոսքին հակառակ գործում, հետո էլ նույն ինքնավստահությամբ վերադառնում են ասպարեզ՝ կարծես ոչինչ չի եղել։ Իսկ մենք… մոռանում ենք։ Սա ժողովրդի համար ամենամեծ խոցելիությունն է։ Երբ հիշողություն չկա, քաղաքական պատասխանատվություն նույնպես չկա։ Հենց այդ պատճառով էլ անսկզբունք, հակասական, ինքն իրեն հերքող մարդկանց բացեիբաց ընդունում ենք, որպես իշխանություն կամ ընդդիմություն։ Քաղաքական դաշտը չի մաքրվի, քանի դեռ մենք չենք մերժում կեղծիքը։ Իսկ դրա միակ միջոցը հիշելն է։ Հիշել՝ ով ինչ խոսեց, ինչ արեց և երբ լռեց։ Իսկ ով մոռանում է՝ ստանում է նոր սուտ։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1913

Մեկնաբանություններ