Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Պարտավոր ենք հարգել անցյալը՝ հանուն ապագայի

Պարտավոր ենք հարգել անցյալը՝ հանուն ապագայի
09.05.2025 | 13:06

Այսօր լրանում է Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակը:

Իրադարձության, որը խորապես խարսխված է մեր ժողովրդի պատմական հիշողության և արժանապատվության հիմքում։

Սակայն այսօր, երբ արժեհամակարգային ճգնաժամն ու պատմական հիշողության աղավաղումը դառնում են օրակարգ, մենք ականատես ենք լինում վտանգավոր մի միտման՝ մոռացության տալ մեր ազգի պատմության կարևորագույն էջերը։

Ցեղասպանությունը, Ղարաբաղյան շարժումը, Արցախյան ազատամարտը՝ մղված ազգային արժանապատվության և գոյության համար, և իհարկե Մեծ Հայրենական պատերազմը, որում հարյուր հազարավոր հայեր իրենց կյանքն են տվել ֆաշիզմի դեմ պայքարում՝ ազատություն պարգևելով հետագա սերունդներին, այսօր միևնույն ձեռագրով փորձ է արվում դուրս բերել հանրային գիտակցությունից։ Մինչդեռ հայ ժողովուրդը ոչ միայն ծանր գին է վճարել այդ հաղթանակի համար, այլև իր նշանակալի ներդրումն է ունեցել դրա կերտման գործում՝ տալով ԽՍՀՄ-ին չորս մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Խանփերյանց (Խուդյակով) և Սերգեյ Օգանով, ինչպես նաև լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանին, ով ընկավ հերոսի մահով՝ պաշտպանելով երկինքը։

Հայ զինվորի ոգու զգացումը արտահայտվեց նաև Բեռլինի գրավումից հետո, երբ նրանք հաղթական քոչարի պարեցին Ռայխստագի դիմաց...

Մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ այս պատմական իրողությունները ջնջվեն մեր հիշողությունից։ Պարտավոր ենք հարգել անցյալը՝ հանուն արդարության, հանուն ապագայի, հանուն սերունդների, որոնք իրավունք ունեն իմանալու ճշմարտությունը։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ