Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Ղզիկ» ձևակերպման հետ` իր կողմից, խնդիր չունեմ, քանի որ իր պատկերացրած առնական տղամարդը Նիկոլն ա, կամ Սամվել Բաբայանը

«Ղզիկ» ձևակերպման հետ` իր կողմից, խնդիր չունեմ, քանի որ իր պատկերացրած առնական տղամարդը Նիկոլն ա, կամ Սամվել Բաբայանը
19.05.2025 | 21:25

Վարչապետի երեխաների մայրը իր, մեղմ ասած` տարօրինակ արշավի շրջանակներում, հասավ նաև «Իմնեմնիմի» փոդքասթին:

Ինչ-որ առումով իհարկե վիրավորական ա, որ իր պես տգետը մեզ համարում ա ինտելեկտուալ, սա թերևս միակ խնդրահարույց կտորն ա էս պոստի:

«Ղզիկ» ձևակերպման հետ` իր կողմից, խնդիր չունեմ, քանի որ իր պատկերացրած առնական տղամարդը Նիկոլն ա, կամ, եթե կուզեք, Սամվել Բաբայանը:

Չենք ձգտում համալրել այդ շարքը:

Մի բարոյական ասպեկտի վրա, ամեն դեպքում եմ ուզում ուշադրություն դարձնեք.

Նկարում պատկերված աղջիկն այդ թողարկման հյուրն ա՝ Արսինեն, որը եղել ա «Էրատո» ջոկատի անդամ: Արսինեն ուղիղ եթերում ասեց, որ չի կարող իրեն թույլ տակ գեթ մեկ բացասական բան ասել անձնապես Աննայի մասին:

Քաղաքական՝ այո, կոմպետենտության մասով՝ այո, բայց ոչ անձնական, քանի որ մի քանի շաբաթ ամեն օր հաց ա կիսել հետը, թեկուզ և արդյունքում մնացել խաբված:

Իր էս խոսքերը նույնիսկ մեր լսարանում ագրեսիա առաջացրեցին իր հանդեպ, մենք էլ փորձեցինք մարդկայնորեն հասկանալ իրեն ու լսարանին էլ հնարավորինս հանգստացնել: Ինքը խելացի աղջիկ ա, անելուց հասկացել ա, որ դրական չի ընկալվելու, բայց իր սկզբունքներից ելնելով վարվել ա հենց այդպես:

ՈՒ սա էլի...

Ճղճիմ... Տգետ... Մեծամիտ... Սուտասան :

Էս ովքե՞ր են մեր երկրի ղեկին էլի, ո՞նց ենք կարողանում էսքան գոյատևել էս գժանոցում:

Վազգեն ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Հ. Գ.

Ավելի մանրամասն արձագանք, անշուշտ, կլինի «Իմնեմնիմի»-ի հաջորդ թողարկմանը:

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ