-
21.02.2025|
00:01
Արեգակ արդար, Տեր իմ Հիսուս Քրիստոս, Քո ողորմության օրհնյալ ճառագայթները ծագեցրու ինձ վրա և Քո սիրո սուրբ կրակով մաքրիր սիրտս, որպեսզի տեսնեմ քո լուսեղեն պատկերը, քանզի մաքուր սիրտ ունեցողները միայն կարող են քեզ տեսնել։
-
20.02.2025|
00:01
Նայեա՛ց, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ Քով յերկրպագուս եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ: Տէ՛ր զօրութեանց, խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց եւ յաշխարհական զբօսանաց:
-
19.02.2025|
00:01
Գոհանում եմ Քեզանից,
Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ.
Եվ օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը․․․
-
18.02.2025|
00:01
Շնորհակալություն ենք հայտնում քեզ, ով Տեր, մեր Աստված, որ հանգիստ եւ խաղաղ քուն պարգեւեցիր մեզ եւ արթնացնելով` կարելիությունը տվեցիր, որ վաղ առավոտյան երկրպագենք քո ահավոր ու փառավոր եւ սուրբ անվանը:
-
17.02.2025|
00:01
Լույս ճշմարիտ Քրիստոս, որ լուսավորում ես ամեն մարդու,
լուսավորի՜ր մեղքերով խավարյալիս, բա՜ց իմ սրտի աչքերը և հաստատի՜ր Քո պատվիրանների երկյուղով ու սիրով։
-
15.02.2025|
00:01
Դուրս եմ գալիս` ոչ այլևս Եգիպտոսից:
Բաբելոնից:
Բանտարկյալներ ազատելու`
Քո Հոգու մեջ, Քո Հոգու հետ
Ներդաշնված` արձակելու
Մեր մեջ նիրհած`
Քո ուժը ողջ,
Արձակելու` աղոթքները,
Դեռ չհնչած:
-
14.02.2025|
00:01
Արահետները բաց են ու կանաչ. գալիս եմ
Քեզ մոտ`
Տուն, Տեր իմ, կրկին:
-
13.02.2025|
00:01
Հիսուս, բարի Հիսուս`
Քո անունով են բացվում առավոտները.․․
-
12.02.2025|
00:02
Տեր, կանգեցրու մեզ մեր ընկած տեղից.
Մենք ուզում ենք կանգնել:
-
11.02.2025|
11:46
Դեռ 2016-ին պարզած ու ինձ խորապես զարմացրած մի իրողություն. մենք ոչ մի իրավական լծակ չունենք աղանդների դեմ պայքարելու համար: Այսինքն, եթե վաղը ամեն քայլափոխի մեկը սկսի մարդկանց ուղեղը լվանալ ու իսլամ քարոզել, մեր իրավապահ մարմինները ոչինչ չեն կարող անել: