Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են վճռականորեն պաշտպանելու երկիրը ցանկացած սպառնալիքից կամ թշնամական գործողությունից՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին: «Թեհրանը նախկինի պես պատրաստ է դիմել դիվանագիտությանը, եթե ԱՄՆ-ը փոխի իր հարկադրական մոտեցումը»,- հավելել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։               
 

Հետո չասեք՝ ընտրություններից երկու ամիս առաջ չեմ նախազգուշացրել

Հետո չասեք՝ ընտրություններից երկու ամիս առաջ չեմ նախազգուշացրել
08.04.2026 | 15:36

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից։ Որոշումն այսպիսին է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա՝

• Հայաստանը գազը կստանա շուկայական գնով,

• Հայաստանի հետ կկիրառվի վիզային ռեժիմ,

• Հայաստանի հետ ավիաչվերթները կդադարեցվեն,

• Հայաստանի հետ առնչվող բոլոր գործարարները կդադարեցնեն իրենց բիզնեսը Ռուսաստանում,

• Սեզոնային աշխատողներին կարգելվի աշխատել Ռուսաստանում,

• Արժույթի փոխանցումը Հայաստան կարգելվի։

Փաշինյանին կմնա միայն ազատ կերպով տեսանյութեր պատրաստել ու ազատ սոցիալական ցանցերում հրապարակել:

Ինչպես ասում են Փաշինյանը և Ալեն Սիմոնյանը՝ «այսպես կհաղթենք»։ Եվ, այո, Փաշինյանը դեբիլների համար կունենա թելեգրամի «Բագրամյան, 26» անունով ալիք։

Ես միանգամից ասացի՝ Փաշինյանը եկել է ոչնչացնելու Արցախը և Հայաստանը, բայց … չհավատացին։ Հետո չասեք, որ ես ընտրություններից երկու ամիս առաջ չեմ նախազգուշացրել։

Արամ ԳԱԲՐԵԼՅԱՆՈՎ

Ռուսաստանաբնակ հայտնի մեդիամենեջեր

Դիտվել է՝ 2005

Մեկնաբանություններ