ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները, որոնցում նա ԱՄՆ-ին սպառնացել է պատերազմով և պահանջել է Ռուսաստանի հետ չխոսել ուլտիմատումների լեզվով: «Նա չպետք է դա ասեր։ Նրա լեզվի տակ ոսկոր չկա։ Նա անցյալում էլ է նման բաներ ասել։ Եվ այդ պատճառով մենք միշտ ուզում ենք պատրաստ լինել դրան։ Եվ այդ պատճառով ես երկու միջուկային սուզանավ եմ ուղարկել տարածաշրջան»,- ասել է Թրամփը:               
 

Չեն կարողանում ԿԳՍՄ փոխնախարար գտնել

Չեն կարողանում ԿԳՍՄ փոխնախարար գտնել
08.02.2021 | 20:10

Կրթական համակարգն ամեն անգամ ցնցումների է ենթարկվում` հերթական անհասկանալի պաշտոնյային այդ համակարգ ներմուծելով։ Արդեն 3 տարվա «հեղափոխական» իշխանությունը կրթությունը դարձրեց փորձարադաշտ ամեն տեսակ հիմար գաղափարների համար։

Սկսած կրթական չափորոշիչներից մինչև դպրոցում գնահատման համակարգի վերացման չհաշվարկված քայլ։ Սակայն մի կողմ թողնելով այս ոլորտի բազմաթիվ խնդիրները և միմյանց հաջորդող անհաջող կադրերին, խոսենք հերթական աբսուրդի մասին։


Նախօրեին ԿԳՄՍ նախարարությունը՝ նախարարի մակարդակով ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովին էր ներկայացրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթը։ Զավեշտն այն է, որ տևական ժամանակ այս հարցի անմիջական պատասխանատու նախարարությունը չունի։ Բարձրագույն կրթության գծով փոխնախարար ԿԳՄՍ-ն չունի։ Նախկին փոխնախարարի՝ Գրիշա Թամրազյանի աղմկահարույց հրաժարականից հետո, այս ոլորտն անմիջական համակարգող չունի։ Կադրեր չունենալն այս իշխանության դեպքում արդեն նորմալ երևույթ է։ Արհեստավարժ մասնագետները հրաժարվում են այս թիմի մաս կազմել, իսկ իրենց ունեցածն էլ, մեղմ ասած, անպիտան է։


Հիշեցնենք, որ Գրիշա Թամրազյանը հրաժարական է տվել սեպտեմբերի վերջին ու այդ օրից հետո «անտեր» է մնացել բարձրագույն կրթության և գիտության գծով փոխնախարարի աթոռը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 193692

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ