Հիմա ինչ, «հավերժ կախաղա՞ն» 
											
													06.07.2012 | 23:14
						Թատերագիր, երգիծաբան Վահրամ Սահակյանը պիտի հեռանար Հայաստանից, որովհետև իր վեպը գրելուց հետո նրան կարող էին «կախաղան հանել»: Որովհետև գրելու երեսից չէր մուծել վարձակալած բնակարանի վճարը և կարող էր հայտնվել փողոցում: Ոչ մեկը եղավ, ոչ` մյուսը: Հետո նա որոշեց, որ էլ չի գրելու հայերեն ու հայ ընթերցողի համար, հիմա էլ պարզվում է, որ նրան ծեծել են, բայց... չեն ծեծել: «Հարսնաքարում»  տեղի ունեցած դեպքի մասին նրա դատողությունները շատերին դուր չէին եկել, բայց քաղաքն այնպիսի սուգ էր ապրում, որ առանձնապես «մեա կուլպա»-ի տրամադրություն չուներ: Ժամանակ առ ժամանակ Youtube-ում հայտնվում են «կախաղանից գլուխն ազատած»  երգիծաբանի քիչ թե շատ հանճարեղ դատողությունները մեր հասարակության համար կարևոր կամ կարևոր թվացող իրադարձությունների շուրջ: Չէի ասի, թե սպասվածի չափ զարմացնում եմ հանրությանը: Հայհոյախառն մեկնաբանություններով այսօր այլևս  ինքնագովազդ չես ապահովի: Աղբը տարածող, հայհոյանքներին նույն կերպ արձագանքող լրատվամիջոցներն էլ, չեմ կարծում, թե փայլուն գործ են անում: Հիմա ինչ, «հավերժ կախաղա՞ն» : Գուցե նոր բան ասելու, խոսքով բուժելու, սիրով ու իրական արվեստի միջոցով խոսելո՞ւ ժամանակն է:
 
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
						
													Հեղինակի նյութեր
								
																					- Պատմության վկաները
 
																							- Վերացող ծաղիկներ
 
																							- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
 
																							- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
 
																							- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
 
																							- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
 
																							- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
 
																							- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
 
																							- Անիմացիան, աշխարհն ու մենք 
 
																							- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
 
																							- Արվեստի ուժը
 
																							- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
 
																							- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
 
																							- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
 
																							- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
 
																							- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
 
																							- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
 
																							- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
 
																							- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
 
																							- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
 
																			
										Մեկնաբանություններ