ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
08.05.2020 | 00:38
Ան­կախ քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի սրու­թյան աս­տի­ճա­նից, ան­կախ մարդ­կանց անձ­նա­կան դիր­քո­րոշ­ման կտ­րուկ բնույ­թից, պա­տիվ և ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նե­ցող հա­սա­րա­կու­թյունն ի­րա­վունք չու­նի քար­կո­ծե­լու իր ար­ժա­նա­վոր­նե­րին: Սրի­կա­յու­թյան գա­գաթ­նա­կետն է` քար­կո­ծել կամ ան­վա­նար­կել նրանց, ով­քեր բարձր են պա­հել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ե­ռա­գույ­նը մի­ջազ­գա­յին և հա­մաշ­խար­հա­յին հար­թակ­նե­րում: Ըմբ­շա­մար­տի աշ­խար­հի ե­ռա­կի և Եվ­րո­պա­յի հն­գա­կի չեմ­պիոն Ար­թուր Ա­լեք­սա­նյա­նը սպոր­տա­յին ֆե­նո­մեն է: Հենց նրա շնոր­հիվ մենք քսան տա­րի ընդ­մի­ջու­մից հե­տո ու­նե­ցանք Օ­լիմ­պիա­կան չեմ­պիոն: Ար­թու­րի նման մար­զիկ­նե­րը պե­տա­կան և հա­սա­րա­կա­կան գնա­հա­տան­քի են ար­ժա­նա­նում բո­լոր քա­ղա­քա­կիրթ պե­տու­թյուն­նե­րում, իսկ մեզ մոտ պատ­կե­րը դար­ձյալ ծուռ հա­յե­լու է­ֆեկտ է տա­լիս` չեմ­պիո­նին ներ­քա­շե­լով ներ­քա­ղա­քա­կան ինտ­րիգ­նե­րի մեջ: Քա­ղա­քա­կան կամ ըն­կե­րա­կան շփում­նե­րի պատ­ճա­ռով մար­դուն «իզ­գոյ» դարձ­նե­լը ոչ միայն բա­րո­յազր­կու­թյուն է, այլև հա­կա­սում է հա­յի ազ­գա­յին կեր­պա­րին ու խառն­ված­քին:
Մեր հայ­կա­կան մեն­թա­լի­տե­տին հա­րիր չէ, որ տրանս­գեն­դեր մար­զի­կի մա­սին պե­տա­կան մի­ջոց­նե­րով ֆիլմ են նկա­րա­հա­նում, իսկ տղա­մարդ­կա­յին ընդ­գծ­ված հատ­կա­նիշ­նե­րով մար­զի­կին փոր­ձում են թի­րա­խա­վո­րել: Սա աբ­սուրդ է, երբ տրա­մա­չափ չու­նե­ցող­նե­րը ի­րեն­ցից բարձր գտն­վող­նե­րին ու­զում են ցած­րաց­նել, սա մի նող­կա­լի երևույթ է, ո­րը պա­տիվ չի բե­րում մեր ազ­գին: Խս­տո­րեն դա­տա­պար­տում եմ Ար­թու­րի դեմ ի­րա­կա­նաց­վող սև քա­րոզ­չու­թյու­նը, կոչ եմ ա­նում սթափ­վել և տեր կանգ­նել հա­յե­ցի, տղա­մարդ­կա­յին, ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րին, հա­յի պատ­վին ու ար­ժա­նա­պատ­վու­թյա­նը:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
ՀՖՖ նախ­կին նա­խա­գահ
Դիտվել է՝ 4131

Մեկնաբանություններ